483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գրիպի և ՍՇՎ-ի հետ կապված իրավիճակը կայուն է. ԱՆ
15:57
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գրիպի և ՍՇՎ-ի հետ կապված իրավիճակը կայուն է, ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և դրանց կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Առողջապահության նախարարությունը ողջ տարվա ընթացքում մոնիտորինգ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում, որի արդյունքները ցույց են տալիս, որ այս պահին մեր երկրում անհանգստության առիթ չկա», - ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Փորձագետի տվյալներով՝ այս պահին ամբուլատոր բուժում է ստանում 1500 մարդ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին այդ թիվը 2030-ն էր: Ստացիոնար բուժում ստացող հիվանդներ չկան:

Թորոսյանը, սակայն, նշեց, որ նախորդ շաբաթից սկսած երկրում հիվանդների թվի աճի միտում է նկատվում: Նրա խոսքերով՝ դա կապված է այն բանի հետ, որ շատերը հագնում են եղանակին անհամապատասխան հագուստ, ինչն էլ դառնում է հիվանդությունների պատճառ: «Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ սուր շնչառական հիվանդությունները հիմնականում մրսածության պատճառ են, այլ ոչ թե վիրուսների կամ միկրոբների», - նշեց Թորոսյանը:

«Ամեն տարի հոկտեմբերի առաջին 10 օրվա ընթացքում սկսվում է հիվանդացության առաջին ալիքը, իսկ այս տարի այս ավելի շուտ սկսվեց ցուրտ եղանակի կապակցությամբ», - նշեց Թորոսյանն՝ ավելացնելով, որ համաճարակի երկրորդ ալիքն ավարտվում է ուշ գարնանը՝ ապրիլին:

Հանրապետությունում գրիպի և ՍՇՎ-ի տարածումից խուսափելու նպատակով Թորոսյանը կոչ արեց բնակիչներին ավելի լուրջ վերաբերվել նման հիվանդություններին, օգտագործել վիտամիններով հարուստ սննդամթերք, շատ հեղուկ և սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանիշների առաջացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ միանգամից դիմել բժշկի:

Առողջապահության նախարարությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ երկրի ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում, որոնց նպատակն է ծանոթացնել ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդություններին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։