478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի միջազգային հաղորդակցությունների բիենալեն տեղի կունենա հոկտեմբերի 16-18-ը
17:24
02 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի միջազգային հաղորդակցությունների բիենալեն տեղի կունենա հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի Հանրային ռադիոյի շենքում, հայտնեց բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 1000 հյուրեր աշխարհի 10 երկրներից: Մեր նպատակն աշխարհի տարբեր երկրների գովազդային ընկերությունների միջև հարաբերությունների հաստատումն ու զարգացումն է»,- ասաց Մարտիրոսյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում:

Ըստ նրա` բիենալեին կմասնակցեն Ասիայի, Մերձավոր Արևելքի, ԱՊՀ, Աֆրիկայի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ:

«Փառատոնի շրջանակում օտարերկրացի հյուրերը ցանկացողների համար վարպետության դասեր կանցկացնեն: Բացի այդ, կանցկացվեն ցուցահանդեսներ և հանդիպումներ»,- ասաց բիենալեի նախագահը:

Մարտիրոսյանն ավելացրեց, որ բիենալեի շրջանակում կընտրվեն դափնեկիրներ ինը անվանակարգերում` «հեռուստա և տեսագովազդ», «տպագիր և արտաքին գովազդ», «թվային և նոր մեդիա», «ռադիոգովազդ», «գրաֆիկական դիզայն», «մարքեթինգային արշավներ», «PR արշավներ», «գրքեր և սոցիալական գովազդ»: Հաղթողներին կընտրի ժյուրին:

«Բացի այդ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «Արցախ» ապրանքանիշի զարգացմանը, և բիենալեի ավարտից հետո մենք ժյուրիի որոշ անդամների հետ կմեկնենք Լեռնային Ղարաբաղ և կքննարկենք արտերկրում Արցախի ապրանքանիշին վերաբերող հարցեր»,- ավելացրեց Մարտիրոսյանը:

Նա հայտնեց, որ բիենալեի ժամանակ հատուկ տեղ կհատկացվի գովազդի ոլորտի վարպետության դասերին, որոնց կարելի է մասնակցել գրանցվելուց հետո: Բիենալեի կազմակերպիչն է Հայաստանի գովազդային խորհուրդը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
22 Օգոստոսի 2017
Երևանն առաջ և այսօր
Այս լուսանկարներում Հայաստանի մայրաքաղաքի պատմությունն է։
16:23
22 Օգոստոսի 2017
Հայտնի է ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքի օրը
Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել: