480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+35
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հետևողականորեն բարձրացնելու է պետական կառավարման համակարգի թափանցիկությունը. վարչապետ
17:33
26 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հետևողականորեն բարձրացնելու է պետական կառավարման համակարգի թափանցիկությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մեր երկրում տեղեկատվության ազատությունը երաշխավորված է օրենքով, և մենք հետևողական ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ապահովվի կառավարման համակարգի թափանցիկությունը», - ասել է Աբրահամյանը՝ ուրբաթ ելույթ ունենալով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ողջունելով ներկաներին Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ՝ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությունը երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության ձևավորման համատեքստում:

Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ ավելի թափանցիկ և քաղաքացիներին հաշվետու դառնալու իր պարտավորությանը:

«ՀՀ կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրը: Դրա վառ ապացույցը Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությունն է, որը թևակոխել է իրականացման երկրորդ փուլ: Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ընձեռում ունենալու այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում», - նշեց նա:

Վարչապետը Արմավիրի մարզպետարանի ներկայացուցչին հանձնեց «Ոսկե բանալի» մրցանակը բաց և հրապարակային աշխատանքի համար:

Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան իր հերթին կարևորեց նման նախաձեռնությունները երկրում ժողովրդավարության և խոսքի ազատության ամրապնդման համատեքստում:
Մրցույթի արդյունքում «Ոսկե բանալի» մրցանակը հանձնվեց մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, ինչպես նաև առանձին անձանց:

Այսպես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի լավագույն գործնական կիրառման համար «Ոսկե բանալի» մրցանակին արժանացավ Արմավիրի մարզպետարանը: Լավագույն լուսաբանման համար «Ոսկե բանալու» արժանացավ ՀՀ ոստիկանության կայքը (police.am):

Տեղեկատվության ազատության խնդիրների ամենահետևողական լուսաբանման համար «Ոսկե բանալու» արժանացավ Հայաստանի հանրային ռադիոն: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի լավագույն գործնական կիրառման համար «Ոսկե բանալի» մրցանակին արժանացավ yerkir.am ինֆորմացիոն հրատարակությունը: «Ոսկե բանալի» մրցանակի արժանացավ նաև փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Միաժամանակ փակ լինելու և թույլ աշխատանքի համար «Ժանգոտ կողպեք» հակամրցանակը հանձնվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, որը ամենավատ կերպով է կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ամրագրված պարտավորությունները:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ստացավ «Ժանգոտ կողպեքը», քանի որ չափազանց դանդաղ է արձագանքել քաղաքացիների նամակներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը: