481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բայքերները մոտոցիկլային վազքարշավ կկազմակերպեն Լոս Անջելեսից դեպի Երևան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
15:17
25 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մոտոցիկլիստների ակումբը (ARMENIAN BRIGADE) Լոս Անջելեսից Երևան մոտոցիկլային վազքարշավ կկազմակերպի` նվիրված Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ակումբի հիմնադիր Հարութ Բոգարյանը:

Ակումբը ստեղծվել է ԱՄՆ-ում 2014 թ.-ի հունվարին Միացյալ Նահանգներում բնակվող հինգ հայ բայքերների ջանքերով:

Арут Богарян«Մեզ համար ամենակարևորը ներդրում կատարելն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Մենք պարբերաբար ակցիաներ ենք կազմակերպում Թուրքիայի դեսպանատան առջև և որոշեցինք խոշոր ակցիա անցկացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին», - ասաց Բոգարյանը:

Նրա խոսքերով՝ սկզբում մոտոցիկլային վազքարշավի երթուղում ներառված էին նաև Եվրոպայի երկրները, սակայն ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից:

«Դեռ չեմ կարող ասել, թե ինչպես կանենք, սակայն, օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` Եվրոպայում մարտի ընթացքում առատ ձյուն է սպասվում, իսկ նման պայմաններում մենք չենք կարող կազմակերպել մեր ակցիան: Եթե մենք ստիպված եղանք բացառել Եվրոպան, ապա մենք երթուղին կկազմակերպենք ԱՄՆ-ի տարածքում  և ավելի շատ ժամանակ կանցկացնենք Երևանում», - ասաց Բոգարյանը:

Նա ընդգծեց, որ մոտոցիկլային վազքարշավի մեխը կդառնան Հայաստանի ոչ բարեկամ պետությունների դեսպանատների առջև նախատեսված ակցիաները:

«Մենք մեզ հետ տանելու ենք պաստառներ և դրոշներ հասարակությանը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու համար, ինչպես նաև շնորհակալություն կհայտնենք այն ժողովուրդներին և երկրներին, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը», - ասաց Բոգարյանն՝ ավելացնելով, որ 2015 թ.-ի ապրիլի 24-ին բայքերները մոտոցիկլետներով կբարձրանան Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

БайкерыՆա նշեց, որ Երևան կուղևորվի ավելի քան քառասուն բայքեր՝ չբացառելով այն բանի հավանականությունը, որ ճանապարհին նրանց կմիանան նաև այլ մասնակիցներ, իսկ բայքերների մյուս մասը կմնա Լոս Անջելեսում, որտեղ ապրիլի 24-ին ակցիա կկազմակերպի:

Բոգարյանը տեղեկացրեց, որ բարեգործական ակումբի անդամների թվում մի քանի օտարերկրացիներ կան: «Մեր ակումբի հիմնական նպատակն է օգնել հայերին, մասնավորապես՝ ազատամարտիկներին և անապահով ընտանիքների երեխաներին», - ավելացրեց նա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին: