480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սեպտեմբերի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կնվազի՝ մնալով նորմայի սահմաններում. Հիդրոմետ
14:31
19 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում նորմայի սահմաններում, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի Զարուհի Պետրոսյանը։

«Առաջիկա 4-5 օրում Հայաստանում օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Արարատյան դաշտավայրում այն նվազել է՝ հասնելով 28-30 աստիճանի: Զգալի էր նվազումը արևելյան շրջաններում, ինչպես նաև Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Սեպտեմբերի 24-ի երեկոյան և սեպտեմբերի 25-ին հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ այս ամառ ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է Մեղրիում՝ զրոյից բարձր 42,2 աստիճան և Երևանում՝ 39,9 աստիճան:

«Սեպտեմբերի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը միջինից 3 աստիճանով բարձր էր, երկրորդ տասնօրյակում՝ 2-3 աստիճանով: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի միջին ամսական նորման 1-2 աստիճանով  բարձր է սովորական նորմայից», - տեղեկացրեց Պետրոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: