482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Սիսի կաթողիկոսությունը վերադարձնելու պահանջով կդիմի Թուրքիայի ՍԴ-ին
14:15
19 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը (նստավայրը՝ Անթիլիաս, Լիբանան) առաջիկայում կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսում գտնվող (Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքը, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում) Կաթողիկոսության պատմական շենքը:

Այս մասին ուրբաթ հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Երևանում «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովի բացման ժամանակ:

«Եկել է ժամանակը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքները տեղափոխվեն իրավական դաշտ: Մենք դատարան ենք դիմում՝ ոչ միայն ելնելով հուզական և քարոզչական նկատառումներից, սա պարզապես եկեղեցու ունեցվածքը վերադարձնելու պահանջ չէ, այն նաև խորհրդանշական նշանակություն ունի Կիլիկիայի և համայն հայության համար: Մենք նաև գիտենք, որ այդ դատարանը «թղթապանակ կբացի» Արևմտյան Հայաստանի ազգային և եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու պահանջով», - ասաց Արամ Առաջինը:

Նրա խոսքով՝ վերջին երկու տարում այս հարցի շուրջ ակտիվ խորհրդակցություններ են ընթացել միջազգային իրավունքի և դատավարության ոլորտում գործող մասնագետների հետ:

Կաթողիկոսն ընդգծեց, որ եթե Թուրքիայի ՍԴ-ն մերժի պահանջը, ապա Կաթողիկոսությունը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Եթե մենք հաղթենք գործը, ապա դա պատիվ կբերի մեր ժողովրդին, Հայրենիքին և Եկեղեցուն: Եթե անգամ պարտվենք, ապա կապացուցենք համաշխարհային հանրությանը, որ անգամ 100 տարի անց հայ ժողովուրդը պահանջում է իր իրավունքները», - ընդգծեց նա:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիկ աթոռներից մեկն է: Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրը Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո 1930թ.-ին Կիլիկիայից տեղափոխվեց Անթիլիաս  (Լիբանան): Կիլիկիո Կաթողիկոսությունն ունի եկեղեցական թեմեր Լիբանանում, Սիրիայում և Կիպրոսում:

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 19-20-ը Երևանում: Համաժողովին մասնակցում են սփյուռքում գործող կառույցների մոտ հազար ներկայացուցիչներ, որոնց թվում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես Պետրոս XIX –ը:

Համաժողովն անցկացվում է հետևյալ թեմատիկ բաժիններով՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության խնդիրները, Հայաստանի և սփյուռքի կառույցների փոխգործակցության կատարելագործումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:53
23 Հոկտեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»–ին Հայաստանը հանդես կգա «Բումերանգով» (ՎԻԴԵՈ)
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակը։
18:20
23 Հոկտեմբերի 2017
Ալեքսեյ Չումակովը առաջին անգամ պատմել է մոր` Լիլիա Ավանեսի Չումակովայի մահվան մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երգիչը առաջին անգամ խոսել է իր համար ամենաբարդ թեմայով։
16:40
23 Հոկտեմբերի 2017
Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» է ճանաչվել Միքայել Շարաֆյանը (ՖՈՏՈ)
«Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամերիկահայ դերասան, հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանը։
15:59
23 Հոկտեմբերի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնու հետ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան քաղաքացիական ամուսնու` Դավիթ Վարդանյանի հետ այցելել է Հայաստան։
13:08
23 Հոկտեմբերի 2017
2017 թ.–ի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Հայտնի են 2017 թ.–ի ամենահուսալի ավտոմեքենաները։
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։