486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հռոմի Պապը 2015թ.-ի ապրիլին Վատիկանում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
13:49
19 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես Պետրոս XIX -ի հետ համատեղ 2015թ.-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնել է Պատրիարք Ներսես Պետրոս XIX -ը:

«Սա կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նախատեսված ամենահզոր միջազգային իրադարձություններից մեկը, քանի որ պատարագին կմասնակցեն Կաթոլիկ եկեղեցու կարդինալներ և բարձր դասի հոգևորականներ, ինչպես նաև Վատիկանում հավատարմագրված տարբեր երկրների մոտ 190 դեսպաններ: Բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները հետևելու են այս իրադարձությանը», - ասաց Ներսես Պետրոս XIX–ը Երևանում կազմակերպված «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ քրիստոնյա աշխարհի բարձրագույն առաջնորդը հերթական անգամ 1915թ.-ին իրականացրած հայերի ջարդը կորակի ցեղասպանություն՝ կոչ անելով այլ պետություններին ոչ միայն ճանաչել, այլ նաև դատապարտել այս իրադարձությունը:

«Սա ավելի մեծ ուժ կհաղորդի հայ ժողովրդի ճշմարտության, արդարության և իրավունքների վերականգնման պահանջին», - ընդգծեց նա:

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 19-20-ը Երևանում: Համաժողովին մասնակցում են սփյուռքում գործող կառույցների մոտ հազար ներկայացուցիչներ, որոնց թվում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես Պետրոս XIX –ը:

Համաժողովն անցկացվում է հետևյալ թեմատիկ բաժիններով՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության խնդիրները, Հայաստանի և սփյուռքի կառույցների փոխգործակցության կատարելագործումը:

Համաժողովի շրջանակում տեղի կունենա ԶԼՄ-ների 7-րդ համաժողովը, որին կմասնակցեն սփյուռքում գործող ԶԼՄ-ների 120 խմբագիրներ և ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: