486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե հասկ» առաջին փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 20-ին Վարդենիսում
17:58
18 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կանցկացվի «Ոսկե հասկ» առաջին փառատոնը, որը նպատակաուղղված է Հայաստանում փոքր բիզնեսի և էկոտուրիզմի զարգացմանը, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց փառատոնի նախագահ, Հայրենիքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը:

«Միջոցառման շրջանակում Վարդենիսի և մոտակա 8-9 գյուղերի բնակիչները կներկայացնեն հացահատիկից պատրաստված ավանդական կերակրատեսակներ: Տոնը կուղեկցվի ազգային երգ ու պարով, իսկ փառատոնի հյուրերը կկարողանան ձեռագործ աշխատանքներ ձեռք բերել տեղի բնակիչներից», - ասաց Մխոյանը:

Նրա խոսքով՝ փառատոնի ժամանցային մասը կապահովեն DJ Վակցինան, «Սասուն» համույթը, ինչպես նաև տեղի կոլեկտիվներ: Երեխաների համար մանկական բատուտ կտեղադրվի:

Почетный консул Норвегии и Финляндии в Армении, основатель Фонда развития родины Тимоти Стрейт и Исполнительный директор Фонда развития родины Анаит Мхоян.Մխոյանը տեղեկացրեց, որ այս տարի հիմնադրամը արդեն չորրորդ փառատոնն է կազմակերպում հեռավոր մարզերում, և նշեց, որ նման միջոցառումների նպատակն է օգնել տեղի բնակչությանը տնտեսական վիճակի բարելավման հարցում:

«Մեր հաշվարկներով՝ փառատոներից հետո տեղի բնակիչները վաճառված արտադրանքից զգալի շահույթ են ստանում: Բացի այդ, օրինակ` Շամշադինում անցկացված փառատոներից մեկից հետո հյուրերից մեկը որոշեց այնտեղ հյուրանոց կառուցել, և ես կարծում եմ, որ այս գաղափարը կիրականացվի», - ասաց Մխոյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Փառատոնի համակազմակերպիչ, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս, Հայրենիքի զարգացման հիմնադրամի հիմնադիր Տիմոտի Սթրեյթն իր հերթին նշեց, որ փառատոնի հյուրերին հայկական փախլավա, հացահատիկից պատրաստած տոլմա, լավաշ, սպաս, խաշլամա, ինչպես նաև գարեջուր կհյուրասիրեն:

Ավելի վաղ Հայրենիքի զարգացման հիմնադրամը Սյունիքում ոչխարների խուզման փառատոն էր կազմակերպել, Շիրակի մարզում՝ Տարազի փառատոն, Շամշադինում՝ Հատապտուղների և մեղրի փառատոն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։