484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հնարավոր է` մեդիաբիզնեսի սեփականատերերն իրենց ակտիվներն օֆշորներից տեղափոխեն ՌԴ. պատգամավոր
16:27
18 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս ձեռներեցներն իրենց մեդիա-բիզնեսը պահպանելու համար պետք է իրենց ակտիվները օֆշորներից տեղափոխեն ՌԴ տարածք, եթե ընդունվի ԶԼՄ-ներում օտարերկրյա բաժնետերերի մասնաբաժնի նվազեցման մասին օրենքը, կարծում է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Լևինը:

Չորեքշաբթի Պետդումայի երեք խմբակցությունների ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է 20 տոկոսով սահմանափակել ԶԼՄ-ներ ունեցող ընկերությունների կապիտալում օտարերկրյա բաժնետերերի հնարավոր առավելագույն մասնաբաժինը: Գործող օրենսդրության համաձայն՝ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում օտարերկրյա մասնակցությունը սահմանված է 50 տոկոսի չափով, և այդ սահմանափակումը չի վերաբերում տպագիր ԶԼՄ-ներին:

«Մեդիա-բիզնեսի մեծ մասը, այսպես թե այնպես, ուղղակի կամ անուղղակի կերպով օֆշորների միջոցով պատկանում է ռուս ձեռներեցներին: Այդ պատճառով եթե նրանք ցանկանում են պահպանել բիզնեսը, ապա միգուցե պետք է տեղափոխեն այն Ռուսաստան», - լրագրողներին ասել է Լևինը՝ մեկնաբանելով կատարված փոփոխությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կարելի է ներկայացնել Պրոխորովի (Միխայիլ Պրոխորովը ՌԲԿ հոլդինգի վերահսկիչ փաթեթի սեփականատերն է, խմբագրություն) կամ Ուսմանովի (Ալիշեր Ուսմանովը «Կոմերսանտ» հրատարակչատան սեփականատերն է, խմբագրություն) օրինակը, նրանք չեն կորցնում իրենց ակտիվները, այլ պարզապես ուրիշ ձևաչափ են գտնում», - ավելացրել է խորհրդարանականը:

Ինչ վերաբերում է միջազգային ընկերություններին, ապա դրանք պետք է հաշվի առնեն Ռուսաստանի օրենսդրությունն ու նոր ձևաչափեր գտնեն, որոնք թույլ կտան մնալ ռուսական մեդիա-շուկայում, նշել է Լևինը: «Նրանց համար աշխատում են մեծ թվով խոշոր իրավաբանական ընկերություններ, որոնք մեծ գումարներ են ստանում: Նրանք կարող են այնպիսի ձևաչափ գտնել, որը չի հակասի օրինագծին, սակայն միաժամանակ թուլ կտա նրանց այս կամ այն աստիճանով մնալ ռուսական մեդիա-բիզնեսում», - կարծում է խորհրդարանականը:

Նա ընդգծել է, որ օրինագիծը չի արգելում բաժնետերերին դիվիդենտներ ստանալ: «Արգելվում է մասնակցել կառավարմանը: Սա ևս հնարավոր փոխզիջման ձևերից մեկն է: Սակայն այստեղ ես ուշադրություն կհրավիրեմ այն փաստին, որ մենք այս ամենին շատ ուշ հասանք: Մնացած բոլոր երկրներն արդեն ապրում են նման սկզբունքով, և այս ամենը նրանց համար նորմալ է», - ասել է Լևինը: Նա նշել է, որ ուրիշ երկրներում վերահսկիչ փաթեթը օտարերկրյա բաժնետերերին չեն տալիս:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
13:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
10:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
13:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
12:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
20:48
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
19:21
29 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
17:58
29 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
16:43
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։