478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Արևմտյան Աֆրիկայում մոլեգնող Էբոլա տենդը կարող է քաղաքական անկայունություն բերել. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար
11:15
17 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արևմտյան Աֆրիկայում տարածվող Էբոլա տենդը դուրս է գալիս բժշկության սահմաններից և կարող է քաղաքական անկայունություն բերել, երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Էբոլայի տարածումը դուրս է գալիս առողջապահության հարցերի շրջանակից, ազդում է սոցիալ–տնտեսական իրավիճակի վրա և կարող է քաղաքական անկայունության հանգեցնել»,– ասել է Պան Գի Մունը Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ–ի կենտրոնակայանում հրավիրված ասուլիսի ընթացքում։

«ՄԱԿ–ը նախևառաջ զսպում է վարակի հետագա տարածումը և բուժում է մարդկանց, օգնություն ցուցաբերում»,– ասել է քարտուղարը և ավելացրել, որ այդ խնդիրը նա ակտիվորեն քննարկում է համաշխարհային մի շարք առաջնորդների հետ։

«ՄԱԿ–ը ամբողջական օգնություն կապահովի։ Սա այն հարցն է, որը երկար խորհրդակցություններ ու քննարկումներ չի պահանջում։ Պետք է արագ գործել»,– ասել է Պան Գի Մունը։

Նրա խոսքով` ավիաընկերություններն ու նավագնացություն ապահովող ընկերությունները պետք է չդադարեցնեն երթերը դեպի այն երկրներ, որտեղ տարածված է Էբոլա վարակը։

«Պետք է ոչ թե երկիրը մեկուսացնել, այլ` հիվանդներին»,– ընդգծել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։

Նա հիշեցրել է, որ հինգշաբթի ՄԱԿ–ում Անվտանգության խորհուրդը հատուկ հանդիպում է անցկացնելու, որը վերաբերելու է Էբոլա տենդի տարածմանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի տեղեկություն է տարածել, որ մահացու Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 2296–ի, իսկ տենդով վարակվել է 4293 մարդ։ Ընդհանուր առմամբ, ԱՀԿ–ն նշում է, որ Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արևմտյան Աֆրիկայի տարածքում։

Վարակման դեպքեր են արդեն գրանցվել Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Սենեգալում։ Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս։ Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ չկա։ ԱՀԿ–ն էթիկական է ճանաչել փորձարարական դեղորայքի օգտագործումը հիվանդությունը բուժելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։