486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանից Թբիլիսի տարված փիղը կենդանաբանական այգում կոտրել է ժանիքները, նրա համար ատամնաբույժ են հրավիրել Մեծ Բրիտանիայից
16:21
16 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Գրանդ փղիկը կոտրել է ժանիքները: Սեպտեմբերի 18-ին փղին կվիրահատի աշխարհահռչակ բրիտանացի ատամնաբույժ Պիտեր Քերթեսը, ով հատուկ այդ նպատակով եկել է Վրաստան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Վեց տոննա կշռող փիղը Երևանից տեղափոխվել էր Թբիլիսի այս տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի և Երևանի կենդանաբանական այգիները որոշել էին փոխանակություն կատարել, Թբիլիսիի այգու Մալկե էգ փղին փեսացու էր հարկավոր: Իսկ նրա որդին՝ 6-ամյա Բունկան, Գրանդի փոխարեն բերվել էր Երևան:

«Ինչպես բնության գրկում, այնպես էլ անազատության մեջ, հաճախ այնպես է ստացվում, որ փղերը կոտրում են ժանիքները: Հրանտի մոտ հենց նման խնդիր կա: Ժանիքները կոտրվել են ծնոտի ոսկրին մոտ հատվածում, և բորբոքային վիճակից խուսափելու նպատակով հարկավոր է ամեն օր լվանալ ժանիքների խոռոչը», - նշվում է Թբիլիսիի կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ, որը տարածվել է սեպտեմբերի 16-ին:

Կենդանուն երկար ժամանակ նման վիճակում թողնել չի կարելի, քանի որ օրգանիզմում բորբոքային օջախի մշտական առկայությունը կարող է մահվան հանգեցնել: Այդ պատճառով փղի առողջությունն ու կյանքը պահպանելու համար որոշվել է վիրահատություն անցկացնել և հեռացնել կոտրված ժանիքները, նշվում է նյութում:

Հայտնի անգլիացի ատամնաբույժ Պիտեր Քերթեսն ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա՝ քաղաքի կենդանաբանական այգու ծովափղերի հիվանդ ատամները հետազոտելու համար։ Հետազոտության արժեքը կազմել էր մոտ 20 հազար դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: