480.44
-0.1
535.45
-0.83
8.06
-0.09
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը եվրասիական երկրների մեջ երկրորդ տեղն է զբաղեցրել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսով
14:25
16 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը եվրասիական երկրների խմբում 3,9 ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսով: Այս մասին նշվում է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս» USAID-ի զեկույցում:

Ինդեքսը հաշվարկվում է յոթ բալանոց սանդղակով, որտեղ 1-ը վկայում է բարձր կայունության մասին, իսկ 7-ը՝ կայունությանը խոչընդոտող պայմանների առկայության մասին:

Հայաստանի ինդեքսը 2012 թ.-ից չի փոխվել, սակայն բարելավվել է՝ 2011 թ.-ի համեմատ: Հայաստանն իր խմբում զիջում է միայն Ուկրաինային (3,4), առաջ է անցնում Ադրբեջանից (4,7), Բելառուսից  (5,7), Վրաստանից (4,1), Մոլդովայից (4,0) և Ռուսաստանից (4,4): Սկսած 1998 թ.-ից` Հայաստանն աստիճանական առաջընթաց է գրանցել՝ 5,5-ից մինչև 3,9:

Զեկույցվում նշվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2013 թ.-ին ակտիվություն են դրսևորել քարոզչական գործունեությունում՝ բողոքելով ժողովրդի աջակցությունը չստացած կառավարական որոշումների դեմ, ինչպիսին են ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել են պետական քաղաքականության ձևավորման և որոշումների ընդունման հարցերին:

USAID-ի (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն) կողմից հաշվարկվող Եվրոպայի և Եվրասիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսը գնահատում է տարածաշրջանի ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունում արձանագրված առաջընթացը: Զեկույցում արտացոլված է 2013 թ.-ին արձանագրված քաղաքացիական հասարակության զարգացումը: Ուսումնասիրությունն անցկացվում է 17 տարվա ընթացքում 29 երկրներում` յոթ տարբեր ուղղություններով:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ Հայաստանում 2013 թ.-ի հոկտեմբերի դրությամբ գործել է 3783 հասարակական կազմակերպություն, 824 հիմնադրամ և 287 իրավաբանական միավորում: Փորձագետների կարծիքով՝ գրանցված կազմակերպությունների միայն 15-20 տոկոսն է ակտիվ գործունեություն վարում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։
19:29
20 Հունիսի 2017
Վլադիմիր Սպիվակովի դուստրն ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպիվակովի դուստրը` Տատյանան, ամուսնացել է իր սիրելիի` Թոմաս Մատալուի հետ։
17:31
20 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի կենտրոնում` Խաչատուր Աբովյանի հրապարակում։
16:53
20 Հունիսի 2017
Տուլայի վթարից տուժած 15-ամյա ՀՀ քաղաքացին կվիրահատվի
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել: