486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում քննությունը երկրորդ քրեական գործն է հարուցել խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի դեմ
17:19
12 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում քննությունը երկրորդ քրեական գործն է հարուցել հայազգի ազդեցիկ ձեռներեց և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի դեմ, ում կասկածում են 700 հազալ դոլար հափշտակելու մեջ, հայտարարել է Մոսկվայի Բասմանի դատարանի քննիչը, որտեղ քննվում է Հայրապետյանի ձերբակալության ժամկետի երկարացման հարցը:

Նրա խոսքերով՝ գործը հարուցվել է Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու փաստի առթիվ:

«Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի հատկանիշներով (խաբեբայություն)՝ Իզմեստևի մոր հայտարարության հիման վրա», - ասել է քննիչը: Այս հոդվածով առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է:

Հայրապետյանն աշխարհում ամենահարուստ հայազգի գործարարներից է: Ըստ քննության տվյալների՝ նա ունի երկքաղաքացիություն և անշարժ գույք արտերկրում, մասնավորապես՝ վերջին ժամանակներում նա բնակվում էր Մոնակոյում:

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009 թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել դրամական միջոցներ հափշտակելու և օրինականացնելու մեջ: Ավելի վաղ դատարանն այս գործի շրջանակներում ձերբակալել էր «Բաշնեֆտի» 300 մլն ռուբլու բաժնետոմսերի փաթեթը: Ձեռներեցի մեղավորության ապացույցներից մեկը նախկին սենատոր Իզմեստևի ցուցմունքներն են, ով ցմահ բանտարկություն է կրում:

Քննությունը նշում է, որ մեղադրյալը պետք է գտնվի նախնական կալանքի մեկուսարանում, հակառակ դեպքում նա կարող է օգտագործել իր փողերն ու կապերը՝ հետաքննությանը խանգարելու և դատարանից թաքնվելու համար: Իսկ պաշտպանությունը նշում է, որ Հայրապետյանը տարեց մարդ է, ով մի շարք ծանր հիվանդություններ ունի, և բանտային պայմաններում նա կարող է մահանալ: Պաշտպանությունը Հայրապետյանի համար առաջարկում է 30 մլն ռուբլու գրավ և հասարակության հեղինակավոր անդամների երաշխիքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: