483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ն և ՄԱԿ–ը համատեղ կպայքարեն Էբոլա տենդի դեմ
11:09
12 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կհամագործակցեն Էբոլա տենդի դեմ պայքարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքին։

ՖԻՖԱ–ն ֆինանսական կոմիտեի նիստում սեպտեմբերի 25–ին կներկայացնի ՖԻՖԱ–ի անդամ ազգային ասոցիացիաների` Սիերա Լեոնեի, Լիբերիայի և Գվինեայի օժանդակության համար միջոցների հատկացման հարցը տենդի դեմ պայքարելու համար ի նշան ՄԱԿ–ի տեղական նախաձեռնության հետ համակարծիք լինելուն։ Բացի այդ, ՖԻՖԱ–ն Մոնրովիայի ֆուտբոլային դաշտը հանձնել է որպես հիվանդների բժշկական ճամբարի տարածք։

«ՖԻՖԱ–ի և ՄԱԿ–ի մշտական և արգասաբեր համագործակցության շնորհիվ մենք կարող ենք ֆուտբոլային հնարավորություններն օգտագործել համաճարակի հետ պայքարելու համար»,– ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի տեղեկություն է տարածել, որ մահացու Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 2296–ի, իսկ տենդով վարակվել է 4293 մարդ։ Ընդհանուր առմամբ, ԱՀԿ–ն նշում է, որ Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արևմտյան Աֆրիկայի տարածքում։

Վարակման դեպքեր են արդեն գրանցվել Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Սենեգալում։ Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս։ Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ չկա։ ԱՀԿ–ն էթիկական է ճանաչել փորձարարական դեղորայքի օգտագործումը հիվանդությունը բուժելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: