482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Յուրօրինակ շրթունքների պատճառով հնագույն կենդանուն անվանակոչել են Միկ Ջագեր
20:04
11 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գիտնականները մի նախակենդանի են բացահայտել, որին յուրօրինակ շրթունքների պատճառով անվանակոչել են The Rolling Stones խմբի մենակատար Միկ Ջագերի անունով, հինգշաբթի գրում է Daily Telegraph թերթը։

Ինչպես նշում են գիտնականները, Եգիպտոսում գտնված կենդանին եղջերուի չափեր է ունեցել և երկար վերջույթներով խոզ կամ ոչ մեծ գետաձի է հիշեցրել։ Կենդանին նաև «ահռելի շրթունքներ» է ունեցել, այդ պատճառով նրան անվանել են «Ջագերի ջրային հավերժահարս» (լատիներեն Jaggermeryx naida անվանման թարգմանությունն է)։

«Ես Stones–ի մեծ երկրպագու եմ։ Իմ մի քանի գործընկերներն առաջարկեցին նոր տեսակն անվանել Անջելինա Ջոլիի պատվին, որովհետև նա նույնպես աչքի է ընկնում իր շրթունքներով։ Բայց իմ կարծիքով, դա պետք է Միկը լինի»,– լրագրողներին է ասել մարդաբան դոկտոր Էլեն Միլերը, ով Հյուսիսային Կարոլինայի Wake Forest համալսարանի գործընկերների հետ հետազոտել է կենդանու մնացորդները։

Հայտնաբերված կենդանին պատկանում է անտրակոտերիա անվանմամբ անհետացած կաթնասունների ընտանիքին։ Այս տեսակի ներկայացուցիչներն ապրել են Աֆրիկայում 19 միլիոն տարի առաջ։

Միկ Ջագերն առայժմ որևէ մեկնաբանություն չի տվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։