483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կանանց իրավունքների կենտրոնը հունվար–օգոստոս ժամանակահատվածում ավելի քան 160 այցելու է ունեցել
16:23
11 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կանանց իրավունքների կենտրոնում 2014 թվականի հունվարից օգոստոս ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնությունից տուժած անձանց 410 զանգ և 163 այցելություն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կենտրոնի ներկայացուցիչները։

Միաժամանակ, այդ տվյալների համաձայն, առաջին անգամ կենտրոնի օգնությանը դիմած մարդկանց թիվը 55 է կազմել, իսկ երկրորդ անգամ դիմածներինը` 108։ Դիմողներից 41–ը տուժել են հոգեբանական բռնությունից, 10–ը` ֆիզիկական, 4–ը` սեռական։

Կանանց իրավունքների կենտրոնն անվճար հոգեբանական և իրավաբանական օգնություն է տրամադրում։ Հատուկ դեպքերում կենտրոնում անցկացվում են մասնավոր զրույցներ, որոնց ժամանակ դիմողներին հնարավորություն է տրվում մանրամասն պատմել իրենց դեպքի մասին և անհատական օգնություն ստանալ։

«Շատ հազվադեպ է պատահում, երբ կենտրոն կատարած մեկ զանգով ընտանեկան բռնության խնդիրը լուծվում է կամ վերանում։ Հիմնականում, մեզ դիմում են կանայք, ովքեր երկար տարիներ ենթարկվել են հոգեբանական և ֆիզիկական բռնության»,– ասաց հոգեբան Մարինե Մարտիրոսյանը։

Ըստ նրա, նախորդ տարիների համեմատ կենտրոն դիմածների թիվն ավելացել է, ինչը կապված է հայ կանանց մտածողության փոփոխության հետ` նրանք սկսել են իրենց ավելի գնահատել և սիրել։ Միաժամանակ նա ընդգծեց, որ կանայք դիմում են, որպես կանոն, անելանելի վիճակում, երբ արդեն ի վիճակի չեն ինքնուրույն կամ հարազատների օգնությամբ կանխել բռնությունը։

Համապատասխան կառույցներին օգնության դիմող կանանց համար խոչընդոտ համարվող հիմնական խնդիրների թվում նա նշեց սոցիալական վիճակի վատացման վախը։ Մարտիրոսյանի խոսքով` բազմաթիվ կանայք վախենում են երեխայի հետ առանց միջոցների մնալու ռիսկից, քանի որ հայտնի են դեպքեր, երբ հարազատները հրաժարվել են հետ ընդունել նման կանանց, իսկ նրանցից շատերն ունեցել են միայն միջնակարգ կրթություն և չեն կարողացել աշխատանք գտնել։

Նա պարզաբանեց, որ ցանկացողները կարողացել են մասնագիտություն ձեռք բերել հենց Կանանց իրավունքի կենտրոնում։

Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Անաիդա Սիմոնյանն իր հերթին նշեց, որ հայ կանանց խնդիրների մեծ մասը ցածր ինքնագնահատականն է, սակայն վերջին տարիներին իրավիճակը սկսել է բարելավվել։

2013 թվականին Կանանց իրավունքների կենտրոնում գրանցվել է 1902 զանգ Երևանից և Հայաստանի մարզերից, որոնցից 1363–ը` ընտանեկան բռնության պատճառով։ Միաժամանակ զանգերից 350–ը վերաբերել են հոգեբանական բռնությանը, 168–ը` ֆիզիկական, 8–ը` սեռական բռնությանը։ Բացի այդ, նախորդ տարի Կենտրոնում արձանագրվել է ընտանեկան բռնության ենթարկված 759 անձանց այցելություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։