484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պարտքերի պատճառով դադարեցնում է Air Armenia ընկերության աերոնավիգացիոն սպասարկումը
14:18
11 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից դադարեցնում է սեփական օդային տարածքում Air Armenia հայկական ավիաընկերության աերոնավիգացիոն սպասարկումը պարտքերի պատճառով, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 1,1 մլն դոլար, հաղորդում է աերոնավիգացիոն ծառայությունների ռուսական փրովայդերի «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիա» ԴՊՈւՁ-ն:

Ռուսական պետական կորպորացիային Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է ավելի քան 400 հազար դոլար, ընթացիկն՝ ավելի քան 700 հազար դոլար, նշվում է հաղորդագրության մեջ:

Օդային նավիգացիայի ծառայությունների տրամադրումը կվերսկսվի ժամկետանց պարտքերի ամբողջական մարումից և ընթացիկ պարտքերի վճարման երաշխիքներ տրամադրելուց հետո:

«Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան երկար ժամանակ հայկական ավիափոխադրողին տարկետում էր տրամադրում ՌԴ տարածքում թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման վճարների համար: Չնայած, որ Air Armenia-ին տրամադրվել էին բոլոր հնարավորությունները գոյություն ունեցող պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը նվազեցնելու համար», - տեղեկացնում է պետական կորպորացիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման միջոցներն օգտագործվում են, առաջին հերթին, ավիադիսպետչերների աշխատավարձերը վճարելու, թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման համալիրներն ու համակարգերը, ավիացիոն էլեկտրակապի միջոցները սարքին պահելու, ՌԴ-ի աերոնավիգացիոն համալիրի արդիականացման համար: Աերոնավիգացիոն վճարների չկատարումն ուղղակիորեն ֆինանսական վնաս է հասցնում Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիային, քանի որ ձեռնարկությունը բյուջե հարկեր է վճարում՝ անկախ այն բանից վճարե՞լ է, արդյոք, ավիաընկերությունը տրամադրված ծառայությունների դիմաց, թե ոչ, նշվում է հաղորդագրության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: