478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մոտ 1000 գրադարանների ծառայություններից շուտ կես միլիոն ընթերցող է օգտվում
16:31
05 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մոտ 1000 գրադարանների ծառայություններից շուտ կես միլիոն ընթերցող է օգտվում, իսկ գրադարանային ֆոնդում մոտ 20 մլն գիրք կա, ասաց Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար, Խնկո-Ապեր անվան մանկական հանրապետական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը:

«Վերջին 5-7 տարում երեխաներն ու դեռահասները կրկին սկսել են գիրք ընթերցել: Աստիճանաբար կարգավորվում է գրադարանների գործունեության օրենսդրական դաշտը», - ասաց Հովսեփյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ փոքր տարիքի երեխաները հեքիաթներ են նախընտրում, ավելի մեծ տարիքի երեխաները՝ արկածային գրականություն, իսկ բարձր դասարանցիները՝ գիտահանրամատչելի գրականություն:
«Գրքերի նկատմամբ հետաքրքրության աճի մասին վկայում է տեղական գրահրատարակիչների գործունեության ակտիվացումը: Լավ ավանդույթ է դարձել գրքի տոնավաճառների անցկացումը, որտեղ հրատարակիչներն ու ընթերցողները հնարավորություն ունեն հանդիպել առանց միջորդների», - կարծում է Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղարը:

Այն հարցին, թե արդյոք ինտերնետը դուրս չի՞ մղել գիրք ընթերցելու կուլտուրան, Հովսեփյանը պատասխանեց, որ ինտերնետն ավելի շատ ինֆորմացիոն բնույթ է կրում, և ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին ոչինչ չի կարող փոխարինել գրքի հետ կենդանի շփումը:

«Ցավոք, չնայած գործադրվող ջանքերին, համայնքային և դպրոցական գրադարանների պայմանները բավարար չեն: Դրանք ինչպես գրքերի ֆոնդի, այնպես էլ տեխնիկական միջոցների կարիք ունեն, չեն ստանում պարբերական հրատարակություններ և չեն մասնակցում տեղեկատվական բազային ստեղծմանը», - ասաց Հովսեփյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: