486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհում Էբոլա վիրուսի տարածման սպառնալիքը ճիշտ չգնահատեցին. ԱՀԿ նախագահ
14:07
03 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրությունը ճիշտ չգնահատեց Աֆրիկայում Էբոլա վիրուսային տենդի բռնկման սպառնալիքը, սակայն այդ ամենի հետ կապված խնդիրները հաղթահարելի են, երեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:

«Այդ ամենի հետ կապված բոլոր կազմակերպությունները չգնահատեցին Էբոլայի տարածման բարդությունն ու մագնիտուդը», - ասել է նա ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ 40 տարի առաջ նույն ինֆեկցիայի տարածումը նկատվել է Աֆրիկայի մեկուսացված շրջաններում, սակայն դրանից հետո շատ բան է փոխվել, և մարդիկ սկսել են ավելի շատ տեղաշարժվել, ինչի հետ էլ կապված է Էբոլա տենդի բռնկումը:

ՄԱԿ-ի Էբոլա վիրուսի հարցերով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիրուսային ինֆեկցիայի տարածումը «արագանում է՝ առաջ անցնելով մեզանից»: «Մենք հետ ենք մնում իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու մեր կոլեկտիվ փորձերով», - նշել է Նաբարոն:

Ինչպես նշել է Մարգարեթ Չանը, այժմ վիրուսի դեմ երկու-երեք պատվաստանյութ կա: Մասնավորապես, Կանադայի կառավարությունը 821 համաճարակի դեմ պայքարի նպատակով ԱՀԿ-ին է նվիրել պատվաստանյութի սրվակ: Խնդիրն այն է, որ համաճարակը զսպելու համար կարանտին է հարկավոր, սակայն Էբոլա վիրուսի համար այն ոչ թե 3 օր է, այլ՝ 21: Դժվար է մարդկանց այդքան երկար ժամանակ մեկուսի պահել նրանց սննդամթերքով ապահովելու անհրաժեշտության պայմաններում:

Մամուլի ասուլիսի մասնակիցները կոչ են արել չմատնվել խուճապի՝ ընդգծելով, որ չնայած վիրուսն իրենից լուրջ մարտահրավեր է ներկայացնում, սակայն այն հաղթահարելի է:

ԱՀԿ-ի տվյալներով՝ այժմ գրանցվել է Էբոլա մահացու վիրուսով վարակման ավելի քան երեք հազար դեպք, որից 1552-ը՝ մահացու ելքով: ԱՀԿ-ն մտավախություն ունի, որ առաջիկայում վարակվածների թիվը կարող է գերազանցել 20 հազարը: Ավելի վաղ հիվանդացության դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում:

Էբոլա տենդի բուժում կամ դրա դեմ արդյունավետ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն հիվանդության բռնկումից հետո հեռանկարային դեղամիջոցների մշակման մասին են տեղեկացրել արտադրողները Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Կանադայից: ԱՀԿ-ն էթիկայի առումով ճիշտ է համարել օգտագործել փորձնական դեղամիջոցը հիվանդության բուժման համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: