485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վրաց–ռուսական սահմանային «Կազբեգի» մաքսակետը կրկին գործում է. Թբիլիսի
14:04
02 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վրաց–ռուսական սահմանային «Կազբեգի» մաքսակետը վերականգնել է աշխատանքը Դարյալի կիրճում սողանքի հետևանքով ընդհատվելուց հետո, երկուշաբթի հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծատայությունից։

Մեծ սողանք է գրանցվել Դարյալի կիրճում օգոստոսի 20–ին։ Դրա հետևանքով արգելափակվել է Վրաստանն ու Ռուսաստանը կապող Ռազմական–վրացական ճանապարհը, վնասվել է «Կազբեգի» ՀԱԿ–ի և Դարյալի ՀԷԿ–ի ենթակառուցվածքը, տեղի է ունեցել գլխավոր գազատարի վթար, որով ռուսական գազը մատակարարվում էր Վրաստանով դեպի Հայաստան։ «Կազբեգի» ՀԱԿ–ը վերականգնել է աշխատանքն օգոստոսի 30–ին, բայց սահմանափակ արտակարգ ռեժիմով։

«Կազբեգի» մաքսային անցակետն աշխատում է ամբողջ բեռնվածությամբ։ Մաքսային ընթացակարգերն այդ կետում իրականացվում են սահմանված ժամանակին` ժամը 07։00–ից մինչև 18։00–ը»,– ասվում է գերատեսչության հաղորդման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Նովոստի–Գրուզիա» գործակալությանը։

Միաժամանակ, եկամուտների ծառայությունը հայտնում է, որ անխափան է աշխատում նաև վրաց–թուրքական սահմանի «Սարփի» մաքսային անցակետը, որտեղ օգոստոսի 31–ին խնդիրներ են առաջացել` կապված մարդկանց մեծ հոսքի հետ։

«Այդ ժամանակ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում` բեռնատարների տեղաշարժման խնդիրները վերացվել են։ Համապատասխանաբար, Վրաստանի տարածքում ապրանքների ներկրման/արտահանման մաքսային վերահսկողության իրականացման, ինչպես նաև ֆիզիկական անձանց` սահմանը հատելու խափանումներ չկան»,– նշում է գերատեսչությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։