481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի տանը լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպվի՝ նվիրված «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի արձակմանը
18:02
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին Հայաստանում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի մասնաճյուղը Երևանի Մոսկվայի տանը լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպի՝ պահանջելով ազատ արձակել «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինին:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

2014թ.-ի օգոստոսի 7-ին «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն տեղեկացրեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող հատուկ ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը կապի դուրս չի եկել: Ֆոտոտեղեկատվության տնօրինությունը նրանից վերջին անգամ նյութ է ստացել օգոստոսի 5-ին:

Աղբյուրները տեղեկացրել են, որ նրան կարող էին ձերբակալել ուկրաինացի ուժայինները, սակայն Կիևը դա չի հաստատում: Ուկրաինայի ՆԳՆ-ն օգոստոսի 11-ին դիմում է ընդունել լրագրողի անհետացման մասին: Հաջորդ օրը Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին, որ իրենց հայտնի է Ստենինի ճակատագիրը: Ուկրաինայի ՆԳՆ-ի խորհրդական Անտոն Գերաշչենկոն լատվիական Baltkom ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել էր, որ ֆոտոլրագրողին ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունները և կասկածում են նրան «ահաբեկիչներին սատարելու մեջ»։ Ավելի ուշ Գերաշչենկոն նշել էր, որ իրեն «սխալ են մեկնաբանել»` նա միայն ենթադրել է, թե Ստենինը ձերբակալված է, բայց հստակ տեղեկություն այդ մասին չունի։ Baltkom–ը հայտարարել էր, որ ունի հարցազրույցի ձայնագրությունը և տրամադրել էր այն ԶԼՄ–ներին։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը պահանջել է ազատ արձակել Ուկրաինայի արևելքում կորած ֆոտոլրագրողին։ Ենթադրվում է, որ նրան ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ստենինի առևանգման փաստով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից: