483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց մոտ 20%-ն է բարձրաձայնում կոռուպցիայի մասին. հարցում
16:42
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2014թ.-ի առաջին եռամսյակում «Լիարժեք կյանք» ՀԿ-ի անդամների իրականացրած հարցումը ցույց է տվել, որ կոռուպցիայի փաստի հետ բախվել է 55 հարցվածների մոտ 20 տոկոսը, որոնք բժշկասոցիալական փորձաքննություն են անցել, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց կազմակերպության ղեկավար Սուրեն Մաղաքյանը:

«Լիարժեք կյանք» ՀԿ-ն զեկույց է ներկայացրել, որը կազմվել է իրականացված դիտարկման և հարցման հիման վրա՝ նպատակ ունենալով բացահայտել հաշմանդամության կարգը որոշելու համար բժշկասոցիալական փորձաքննություն (ԲՍՓ) անցնելու հետ կապված խնդիրները:

Զեկույցում նշվում է, որ դիտարկումն անցկացվել է Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ԲՍՓ-ի հանձնաժողովներում: 55 հարցվածների 20 տոկոսը նշել է, որ իրենցից 25-80 հազար դրամ (մոտ 61-198 դոլար) են պահանջել՝ կախված այն հանգամանքից, թե հաշմանդամության որ խումբը պետք է ստանան:

«Մենք դիտարկում ենք անցկացրել երկու ուղղությամբ՝ ստուգում և տեղում փորձաքննություն անցկացնելու վերահսկողություն, ինչպես նաև փորձաքննություն անցած հաշմանդամների հետ հարցումների և քննարկումների օգնությամբ», - ասաց Մաղաքյանը:

Փորձագետի խոսքով՝ մեծ խնդիր է արդյունավետ պետական կարգավորման բացակայությունը, ինչը հաճախ հանգեցնում է հաշմանդամության տարբեր կարգի տրամադրմանը՝ չնայած փորձաքննության միանման արդյունքներին:

«Փորձաքննության անցկացման ժամանակ գոյություն ունեցող մեկ այլ կարևոր խնդիրն այն է, որ այն շինությունները, որտեղ գտնվում են բժշկական կետերը, հարմարեցված չեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար: Օրինակ` Սպիտակում ԲՍՓ-ի անցկացման կետը նկուղային հարկում էր գտնվում, իսկ Թալինում և Մարտունիում՝ երկրորդ և երրորդ հարկերում», - ընդգծեց Մաղաքյանը:

«Լիարժեք կյանք» ՀԿ-ի հասարակական կապերի համակարգող Լուսինե Սարգսյանի խոսքով՝ հարցվածների 47 տոկոսը հաշմանդամության կարգ ստանալիս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունեցել:

«Չնայած մնացած բոլոր խնդիրներին, մենք շատ ուրախ ենք, որ հարցվածների 64 տոկոսը գոհ է բժշկական հանձնաժողովի անդամների վերաբերմունքից: Նախկինում այդ հարցն առավել սուր էր», - ասաց Սարգսյանը:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության փոխնախագահ Անուշ Սիմոնյանի խոսքով՝ ԲՍՓ-ի անցկացման ընթացակարգը լավացնելու համար իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք պետք է դրական ազդեն այդ ոլորտում գոյություն ունեցող իրավիճակի վրա:

«Մասնավորապես հիվանդները կարող են փորձաքննությանը հրավիրել իրենց բուժող բժիշկներին կամ այլ մասնագետներին, նրանք կարող են բողոքարկել հանձնաժողովի որոշումը ավելի բարձր ատյաններում: ԲՍՓ-ին արդեն կարող են մասնակցել 12 հասարակական կազմակերպություններ, որոնցից մեկը «Լիարժեք կյանք»–ն է», - ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունները պետք է հետևեն հանձնաժողովի աշխատանքին ոչ միայն փորձաքննության ժամանակ, այլ նաև ողջ աշխատանքային գործընթացի ընթացքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2014 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական ռեեստրում հաշվառված է 196836 մարդ:

ԲՍՓ-ի տվյալներով՝ ամեն տարի բժշկասոցիալական փորձաքննություն է անցնում մոտ 74,5 հազար մարդ, որոնցից 4 տոկոսը (մոտ 3 հազար մարդ), ըստ գործող չափորոշիչների, հաշմանդամ չեն ճանաչվում:

2013թ.-ին բժշկասոցիալական փորձաքննության է ուղարկվել 17904 մարդ: Արդյունքում 16370 մարդ հաշմանդամ է ճանաչվել, որոնցից 784-ը ստացել են առաջին կարգ, 5139-ը՝ երկրորդ կարգ, 9406՝ երրորդ կարգ, իսկ 1041-ը՝ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ: Կրկնակի փորձաքննության է ուղարկվել 57578 մարդ, որոնցից 1189-ը հաշմանդամ չի ճանաչվել: Միաժամանակ զինվորական ծառայություն իրականացնելու կապակցությամբ հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 209 մարդ:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: