482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս բժիշկները Էբոլա տենդի դեմ փորձնական պատվաստանյութ են մշակել
16:01
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Էբոլա տենդի դեմ փորձնական պատվաստանյութ է մշակվել, որը նախակլինիկական փորձարկումների առաջին դրական արդյունքներն ունի, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

ԱՀԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ գոյություն ունի Էբոլա տենդի 2615 գրանցված դեպք, որոնցից 1427-ն ավարտվել է մահացու ելքով: Արևմտյան Աֆրիկայի այն չորս երկրների շարքում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էին հիվանդության օջախները, նախօրեին ավելացել է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որտեղ խմբակային հիվանդացության օջախ է գրանցվել, այդ թվում՝ 13 դեպք, որոնք ավարտվել են մահացու ելքով:

«Գվինեայից վերադարձել է առաջնային խումբը՝ ՌԴ ԱՆ Իվանովսկու ինստիտուտի աշխատակիցները և Ռոսպոտրեբնադզորի կենտրոններից մեկի աշխատակիցը: Մենք ծանոթ ենք հարուցիչին և դրա առանձնահատկություններին, այժմ փորձնական պատվաստանյութ ունենք, որը նախակլինիկական դրական արդյունքներ ունի», - տեղեկացրել է Սկվորցովան:

Նախարարը նշել է, որ այս պահին շարունակվում են ստեղծված պատվաստանյութի փորձարկումները, նա հույս է հայտնել, որ դրանք հաջող կլինեն:

ՌԴ առողջապահության նախարարությունը Ռոսպոտրեբնադզորի հետ համատեղ Ռուսաստանի տարածքում Էբոլա տենդի հիվանդացության դեպքերի բացառմանն ուղղված համալիր միջոցառումներ է իրականացնում:

«Մենք սանիտարա-համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնում: Զննում ենք արևմտյան և կենտրոնական Աֆրիկայից ժամանող ուղիղ և տարանցիկ բոլոր չվերթերը, օրական մոտ 36 չվերթ: Առանձին աշխատանք է իրականացվում բուհերի հետ, ուր հիմա վերադառնում են աֆրիկացի ուսանողները», - նշել է Սկվորցովան՝ հավելելով, որ ուսումնական հաստատությունների մոնիտորինգը գործում է գաղտնի շրջանի ընթացքում (21 օր):

ՌԴ ԱՆ-ի «Դ. Ի Իվանովսկու անվան վարակաբանության ԳՀԻ» ԴՊԲՀ-ն աշխարհում հայտնի գիտահետազոտական հաստատություններից մեկն է, որն ուսումնասիրություններ է անցկացնում բնապահպանության, համաճարակաբանության և մարդու ու կենդանիների վիրուսների մոլեկուլյար կենսաբանության ոլորտում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։