478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաց լեզուն հայ-ռուսական հարաբերությունների որոշակի թեգ է. Աշոտյան
15:17
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաց լեզուն հայ-ռուսական հարաբերությունների որոշակի թեգ է, կարծում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Ռուսաց լեզուն հատուկ տեղ է զբաղեցնում հայկական դպրոցներում դասավանդվող օտար լեզուների շարքում, և հարցը միայն պատմական ավանդույթները չեն, այլ նաև այն, որ ռուսաց լեզվի իմացությունը համամարդկային մշակույթի հսկայական շերտի բանալին է», - ասաց Աշոտյանը լրագրողներին երեքշաբթի հայկական դպրոցների ռուսաց լեզվի դասագրքերի վերահրապարակմանն ու փոխանցմանը նվիրված միջոցառման ընթացքում:

Նախարարը նշեց, որ ռուսաց լեզուն առանձնանում է օտար լեզուների շարքում ոչ միայն հասարակությունում, այլ նաև դպրոցում, քանի որ այն միակ օտար լեզուն է, որի ուսումնասիրումը հայկական դպրոցներում սկսվում է երկրորդ դասարանից:

Աշոտյանի խոսքով՝ ռուսաց լեզուն ժամանակակից պրագմատիկ դարում նաև տնտեսական բարօրության գործիք է՝ հաշվի առնելով այն, որ բազմաթիվ գործատուներ հատուկ ուշադրություն են դարձնում առնվազն երկու օտար լեզվի իմացությանը, որոնցից մեկը ավանդաբար ռուսաց լեզուն է:

Նա նաև ընդգծեց, որ հաշվի առնելով Հայաստանում բազմաթիվ ռուսական ձեռնարկությունների առկայությունը՝ ռուսաց լեզվի իմացությունը երիտասարդ մասնագետի համար նաև ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու հնարավորություն է:

«Ռուսաց լեզվի իմացությունը հնարավորություն է տալիս ռուսական մշակույթի լայն շերտի հաղորդակիցը դառնալ, որը սիրում են բոլորը՝ անկախ այն բանից, թե սիրում են ռուսական պետությունը կամ իշխանությունը: Ռուսական մշակույթը համամարդկային և հոգևոր ժառանգության կարևոր և անփոխարինելի մասն է, և այս դեպքում լեզուն չիմանալը նշանակում է զրկվել Դոստոևսկու, Պուշկինի բնագրերն ընթերցելու հնարավորությունից, Չայկովսկու երաժշտությունը զգալու հնարավորությունից», - ասաց Աշոտյանը:

Նախարարը նաև մտահոգություն հայտնեց այս թեմայի շահարկման կապակցությամբ: «Ինձ մտահոգում են այս թեմայի շահարկումները: Հայաստանում պետական լեզուն մեկն է: Այլ լեզուների հակադրումը մեր քաղաքական ընդդիմախոսների կողմից իրականացվող անազնիվ քայլ է: Համոզված եմ, որ մեր ռուս գործընկերները դա շատ լավ հասկանում են: Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում դասավանդվող ռուսաց լեզվի որակը լավանա բոլոր մակարդակներում, որպեսզի մեր երեխաները ավարտեն դպրոցը գիտելիքի՝ նվազագույն անհրաժեշտ պաշարով ռուսերենով շփվելու համար, որը ՄԱԿ-ի, ԵԽ-ի լեզուներից մեկն է», - ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ ռուսաց լեզվի և գրականության դասագրքերի փոխանցումը հայկական դպրոցներին կրթության և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների հերթական փուլն է:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ ռուս գործընկերների հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում շարունակվում է, քանի որ մենք հետաքրքրված ենք ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացման հարցում, և պատահական չէ, որ այն դասավանդվում է հայկական դպրոցներում երկրորդ դասարանից», - ասաց Աշոտյանը:

Ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող հայկական դպրոցները նոր դասագրքեր կստանան սեպտեմբերի 1–ի նախաշեմին: Դասագրքերը կտրամադրվեն 65 հայկական դպրոցների, որտեղ խորացված ուսումնասիրվում է ռուսաց լեզուն (դրանցից 35–ը` Երևանում, մյուսները` Հայաստանի մարզերում)։ Յուրաքանչյուր դասագիրք թողարկվել է 4-4.5 հազար օրինակով։

Հայաստանում հրապարակվել են ոչ միայն ռուսաց լեզվի և գրականության դասագրքեր ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների 2-12–րդ դասարանների համար, այլ նաև` տետրեր, մեթոդական ձեռնարկներ և ուսուցիչների համար անհրաժեշտ նյութեր։ Առաջին անգամ հրատարակումն իրականացվում է ամբողջական կոմպլեկտով` 2–րդից (ռուսաց լեզվի ուսուցումը հայկական դպրոցներում սկսվում է երկրորդ դասարանից) մինչև 12–րդ դասարաններ։

Միջոցառումն անցկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը` Հայաստանի կրթության և գիտության նախարարության, «Ռուսկի միր» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի հետ համատեղ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը: