484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող հայկական դպրոցները նոր դասագրքեր կստանան սեպտեմբերի 1–ի նախաշեմին. ՌԴ դեսպան
14:58
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող հայկական դպրոցները նոր դասագրքեր կստանան սեպտեմբերի 1–ի նախաշեմին, երեքշաբթի ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դասագրքերի վերահրապարակմանն ու փոխանցմանը նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում։

«Ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող հայկական դպրոցների համար ռուսաց լեզվի և գրականության դասագրքերի շնորհանդեսը երկար սպասված և ուրախալի իրադարձություն է։ Սեպտեմբերի 1–ին երեխաները կգնան դպրոց և հաճելիորեն կզարմանան, որ հին և մաշված, վերջին անգամ 8 տարի առաջ վերահրատարակված դասագրքերի փոխարեն ստանալու են բացարձակապես նոր դասագրքեր»,– ասաց Վոլինկինը։

Նա նշեց, որ վերահրատարակումը բազմաթիվ մարդկանց լուրջ աշխատանքի արդյունք է։ Նրանց աշխատանքի շնորհիվ դասագրքերը թարմացվել, լրացվել, արդիականացվել են, իսկ հրատարակություններին հավանություն են տվել Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտը։

Դեսպանն ընդգծել է, որ գրքերի տպագրման պատվերը կատարվել է Հայաստանում, ինչը թույլ է տվել ոչ միայն զգալիորեն նվազեցնել դասագրքերի ինքնարժեքը, այլ նաև լրացուցիչ բեռնել տեղական տպագրական հզորությունները և բարձրացնել զբաղվածությունը։

«Տպաքանակը թույլ կտա դասագրքեր հատկացնել ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների բոլոր աշակերտներին, ինչը շատ կարևոր է ռուսաց լեզվի և գրականության և դպրոցական կրթության բարձր մակարդակի նկատմամբ հետաքրքրությունը պահելու տեսանկյունից, ինչով միշտ աչքի է ընկել Հայաստանը»,– ասաց Վոլինկինը։

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը նշեց, որ սեպտեմբերի 1–ին երեխաները որակյալ գրականություն կստանան որպես նվեր։

«Դասագրքերը գլուխգործոց են մանկավարժական և մեթոդական տեսանկյուններից, դրանք շատ պատկերազարդ են, պարզ են, և, բնականաբար, դա կազդի կրթական գործընթացի վրա։ Վերջապես երկար տարիների ընթացքում դասագրքերի ամբողջ շարքը կմտնի հայկական դպրոցներ»,– ասաց Կալինինը։

Հայաստանում հրապարակվել են ոչ միայն ռուսաց լեզվի և գրականության դասագրքեր ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների 2-12–րդ դասարանների համար, այլ նաև` տետրեր, մեթոդական ձեռնարկներ և ուսուցիչների համար անհրաժեշտ նյութեր։ Առաջին անգամ հրատարակումն իրականացվում է ամբողջական կոմպլեկտով` 2–րդից (ռուսաց լեզվի ուսուցումը հայկական դպրոցներում սկսվում է երկրորդ դասարանից) մինչև 12–րդ դասարաններ։

Դասագրքերը կտրամադրվեն 65 հայկական դպրոցների, որտեղ խորացված ուսումնասիրվում է ռուսաց լեզուն (դրանցից 35–ը` Երևանում, մյուսները` Հայաստանի մարզերում)։ Յուրաքանչյուր դասագիրք թողարկվել է 4-4.5 հազար օրինակ տպաքանակով։

Միջոցառումն անցկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը` Հայաստանի կրթության և գիտության նախարարության, «Ռուսկի միր» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի հետ համատեղ։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։