481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Այն, ինչ Մակարևիչը հալածանք է անվանում, կարելի է հասարակության արձագանք կոչել. Պեսկով
14:07
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկոսվը մեկնաբանել է երաժիշտ Անդրեյ Մակարևիչի բաց նամակը պետության ղեկավարին` նշելով, որ հալածանքը, որի վերաբերյալ դժգոհություն է արտահայտում արտիստը, կարելի է բնութագրել նաև որպես հասարակական արձագանք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Խոսում է Մոսկվան» ռադիոյի կայքին։

Երկուշաբթի Մակարևիչը բաց նամակ է հղել Պուտինին և խնդրել է նախագահին դադարեցնել երրորդ շաբաթն անընդմեջ լրատվամիջոցների կողմից տարածվող «կեղտի և զրպարտության» հոսքը` երաժշտի հասցեին։ Անդրեյ Մակարևիչի կարծիքով, իր մասին տհաճ արտահայտությունները կապված են Սվյատոգորսկ քաղաքի` Դոնեցկի և Լուգանսկի փախստականների ճամբարում օգոստոսի 12–ին կայացած իր ելույթի հետ։ Այս համերգից հետ հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ հայտարարել են, որ Մակարևիչի գործողությունները հակառուսական բնույթ են կրում։

«Այստեղ կարելի է նաև չհամաձայնել։ Այն, ինչը նա մեկնաբանում է որպես հալածանք, կարելի է անվանել նաև հասարակական կարծիք։ Դժվար թե արժե այս դեպքում դիմել նախագահին»,– ասել է Պեսկովը ռադիոկայանի եթերում։

Բացի այդ, Պեսկովը հայտարարել է, որ կզեկուցի նախագահին նամակի մասին, բայց նշել է, որ չի հասկանում, թե ինչու է հասցեատերը դարձել հենց Պուտինը։

«Չգիտեմ` նայե՞լ է նախագահը համացանցի տեղեկությունը, թե ոչ, բայց մենք դեռևս չենք զեկուցել, քանի որ նամակը հայտնվել է ուշ երեկոյան։ Բնականաբար, դա կզեկուցվի նախագահին»,– ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ հայտնել են, որ Մակարևիչը նախագահին ուղղված բաց նամակ է հրապարակել, որտեղ բացասաբար է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմի ընդգրկման վերաբերյալ։ Նման դիրքորոշումը երաժշտի հասցեին քննադատության ալիք է բարձրացրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է: