486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայում «Աջ հատվածի» կողմից ձերբակալված ՌԴ լրագրողներն ազատ են արձակվել. իրավապաշտպան
13:52
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի արտահաստիքային ֆոտոթղթակից և АФП ֆրանսիական գործակալության սթրինգեր Մաքսիմ Վասիլենկոն, ինչպես նաև «Ղրիմի տելեգրաֆ» պարբերականի թղթակից Եվգենիա Կորոլյովան, որոնց ձերբակալել էին ուկրաինական «Աջ հատվածի» գրոհայինները Դոնեցկի մարզում, ազատ են արձակվել և մեկնում են Ղրիմ, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Մարդու իրավունքների ղրիմյան դաշտային առաքելության» տարածաշրջանային ներկայացուցիչ Անդրեյ Կրիսկոն։

«Եվգենիայի մտերիմ ընկերուհին մեզ հայտնել է, որ երեկ ուշ գիշերը լրագրողներին «Աջ հատվածը» հանձնել է ոստիկանություն, ինչից հետո նրանք ազատ են արձակվել։ Ժենյան հեռախոսազրույց է ունեցել իր մտերիմ ընկերուհու հետ և հայտնել է, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և երեքշաբթի առավոտյան նրանք Ղրիմ են վերադառնում»,– ասել է նա։

Միաժամանակ, ինչպես ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ղրիմի տելեգրաֆ» թերթի գլխավոր խմբագիր Մարիա Վոլկոնսկայան, լրագրողները խմբագրության հետ դեռ կապի դուրս չեն եկել և չեն հայտնել իրենց գտնվելու վայրի մասին։

Վասիլենկոն և Կորոլյովան երկուշաբթի ձերբակալվել էին «Աջ հատվածի» գրոհայինների կողմից Դոնեցկի մարզում։ Սա վերջին ժամանակում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի աշխատակցի առաջին ձերբակալությունը չէ։ Օգոստոսի 5–ից կապի դուրս չի գալիս «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինը, ով նույնպես աշխատում էր Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիայի անցկացման գոտում։ Աղբյուրները հայտնում էին, որ նրան կարող էին ձերբակալած լինել ուկրաինացի ուժայինները, սակայն Կիևը դա չէր հաստատում։

Մեկ շաբաթ անց Ուկրաինայի ԱԳՆ խորհրդական Անտոն Գերաշչենկոն լատվիական Baltkom ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել էր, որ ֆոտոլրագրողին ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունները և կասկածում են նրան «ահաբեկիչներին սատարելու մեջ»։ Ավելի ուշ Գերաշչենկոն նշել էր, որ իրեն «սխալ են մեկնաբանել»` նա միայն ենթադրել է, թե Ստենինը ձերբակալված է, բայց հստակ տեղեկություն այդ մասին չունի։ Baltkom–ը հայտարարել էր, որ ունի հարցազրույցի ձայնագրությունը, և տրամադրել էր այն ԶԼՄ–ներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: