481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վճռականորեն դատապարտել է եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները
16:32
25 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին Իրաքում եզդիների զանգվածային սպանությունների կապակցությամբ,  գիրը վերջինին փոխանցվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջոցով, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցություններն ենք հղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող զանգվածային կոտորածների կապակցությամբ: Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող անմարդկային բռնությունների եւ դրանց հետեւանքով բազմաթիվ զոհերի առնչությամբ», - ասված է Վեհափառ Հայրապետի գրության մեջ:

Խստորեն դատապարտելով եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ բազմադարյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը կտոկա եւ կհաղթահարի իր առջեւ ծառացած այս փորձությունը:

Նորին Սրբությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի վերահաստատվի խաղաղությունը Իրաքում եւ Իրաքի աստվածասեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կյանքը հայրենի օջախներում:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մինչև վերջին ժամանակները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսին գլխավորել են հարձակումները Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ Հունիսի վերջին խմբավորումը հայտարարեց, որ Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «իսլամական խալիֆայություն» է ստեղծում:
Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմիցս կոչ էր արել միջազգային կառույցներին և ողջ մարդկությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ անգործունեության դեպքում եզդիների նկատմամբ իրականցող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ հորդորելով պաշտպանել Իրաքի եզդիներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին: