486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռազմական–վրացական ճանապարհը մաքրվել է սողանքից հետո, սկսվել են վերականգնողական աշխատանքները. Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարություն
13:50
25 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դարյալի կիրճի` Վրաստանը Ռուսաստանին միացնող Ռազմական–վրացական ճանապարհի փլվածքներն ամբողջովին մաքրվել են, մասնագետներն անցել են վերականգնողական աշխատանքների, երկուշաբթի հայտնում է «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը` վկայակոչելով տարածաշրջանային զարգացման նախարարությանը։

Նախորդ շաբաթ Դարյալի կիրճում սողանք էր գրանցվել, որն արգելափակել էր Ռազմական–վրացական ճանապարհը և գլխավոր գազատարի վթարի պատճառ դարձել։ Ընդհատվել էր Վրաստանը Ռուսաստանին միացնող ավտոճանապարհի երթևեկությունը։ Միջադեպը լրջորեն չի ազդել Հայաստանի գազամատակարարման վրա` հանրապետության հատուկ պահոցը թույլ է տալիս մի քանի շաբաթ ապահովել բնակչությանը։ Աղետը նաև չի ազդել Վրաստանի գազամատակարարման վրա, որը վերջին տարիներին իրեն անհրաժեշտ գրեթե ամբողջ գազը ստանում է Ադրբեջանից։ Մասնագետները հայտնել էին, որ վերականգնողական աշխատանքների համար կպահանջվի ոչ պակաս, քան երկու շաբաթ։

«Շուրջօրյա աշխատանքներից հետո մայրուղին ամբողջովին մաքրվել է, և այս փուլում ընթանում են վերականգնողական և ափերն ամրացնող աշխատանքներ։ Զուգահեռ տարվում են Տերեկ գետն իր բնական հունը վերադարձնելու և «Լարս» հսկիչ անցակետի մաքրման աշխատանքներ»,– ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Երեք ամիս առաջ` մայիսի 17–ին, Կազբեկ լեռան հյուսիսարևմտյան լանջից իջել է Դևդորակ սառցադաշտի մի բեկոր։ Դրա հետևանքով հսկայական սելավային հոսք է գոյացել, որն անցել է Վրաստանի տարածքի Դարյալի կիրճ` փակելով Տերեկ գետի հունը և ավերելով Ռազմական–վրացական ճանապարհի մի մասը` դրա վրա հսկայական քարակույտեր և հողակույտեր առաջացնելով։ Այդ ժամանակ Ռազմական–վրացական ճանապարհը մեկ ամիս փակ էր մնում ավտոտրանսպորտի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: