483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Սյունյաց ավանդույթներ» փառատոնն ամեն տարի կանցկացվի Գորիսում հուլիսի առաջին շաբաթ օրը
13:42
25 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը հաջորդ տարվանից ամենամյա կդառնա և կանցկացվի հուլիսի առաջին շաբաթ օրը, հայտնեց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը։

Սյունիքի մշակույթին նվիրված «Սյունյաց ավանդույթներ» առաջին փառատոնն անցել է օգոստոսի 24–ին Գորիսում։

«Շատ ուրախ եմ, որ փառատոնը միավորել է ոչ միայն Գորիսի, այլ նաև ողջ Սյունիքի մարզի բնակչությանը, հույս ունեմ, որ դա բարի ավանդույթ կդառնա։ Դա թույլ կտա այցելուներին ոչ միայն չորացրած թութ և թթի օղի տեսնել, այլ նաև ներկա լինել և մասնակցել թարմ հավաքած թթի` փառատոնի գլխավոր հատապտղի մշակմանը»,– ասաց Ադունցը փառատոնի բացմանը։

Մասնակիցները կարողացան ծանոթանալ Հայաստանում հայտնի թթի օղու թորման և պատրաստման ընթացքին, ինչպես նաև համտեսել տեղական խոհանոցի ավանդական կերակրատեսակները։ Բացի այդ, փառատոնի հյուրերն իրենց ուժերը փորձեցին գորգագործության, ձեռագործության և այլ արհեստների մեջ։

«Անշուշտ, փառատոնը կայացել է, մենք հույս ունենք, որ տարեցտարի դրա հաջողությունը կբազմապատկվի»,– միջոցառման ավարտին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը։

«Արենի» փառատոն հիմնադրամի ղեկավար Նունե Մանուկյանի կարծիքով, հաշվի առնելով այն, որ փառատոնն անցկացվել է առաջին անգամ` այցելուների թվի վերաբերյալ ակնկալիքներն արդարացել են։

Փառատոնային ծրագրի ընթացքում կազմակերպվել էին նաև գեղանկարչության, կերամիկայի և մետաղյա իրերի, կիրառական արվեստի առարկաների ցուցահանդես–վաճառքներ, զանազան խաղեր, իրենց արվեստը ցուցադրեցին լարախաղացները։ Վաճառքի դրվեցին թթի օղի և տեղական ավանդական կերակրատեսակներ։ Փառատոնի ավարտին կանցկացվի մրցանակաբաշխություն «Լավագույն թթի օղի», «Լավագույն դոշաբ», «Լավագույն չորացրած թութ» անվանակարգերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։