484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացած Գարեջրի փառատոնը կարող է ավանդական դառնալ և բարձրացնել քաղաքի տուրիստական գրավչության մակարդակը. փոխքաղաքապետ
13:25
23 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գարեջրի երևանյան փառատոնը կարող է դարձնել Երևանն ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար, հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

«Գարեջրի երևանյան փառատոնը» առաջին անգամ անցկացվել է Երևանում օգոստոսի 22-ին Կարապի լճի շրջակայքում:

«Բոլոր քաղաքներում նմանատիպ փառատոնների անցկացումը նպաստում է զբոսաշրջիկների ներգրավմանը: Սա նման մասշտաբի առաջին փորձն է Երևանում Գարեջրի օրն ամեն տարի տոնելու համար: Եվ ես հույս ունեմ, որ սա ավանդույթ կդառնա», - ասել է Սուքիասյանը փառատոնի հանդիսավոր բացման ժամանակ:

Փոխքաղաքապետի խոսքերով՝ փառատոնը գարեջրի սիրահարներին միմյանց հետ ծանոթանալու և շփվելու, ինչպես նաև սիրելի խմիչքը վայելելու հիանալի է հնարավորություն է ընձեռում:
Փառատոնը բազմամարդ էր: Փառատոնին մասնակցեցին ինչպես քաղաքի բնակիչները, այնպես էլ հյուրերը: Գարեջրի տարբեր արտադրողների տաղավարները ոչ ոքի անտարբեր չթողեցին, իսկ խեցգետնի և գարեջրի սիրահարների ֆեդերացիան համալրվեց նոր անդամներով:

Փառատոնի շրջանակում բազմաթիվ մրցույթներ էին կազմակերպվել, փառատոնն ուղեկցվում էր «Ալեքսանդրապոլ» բենդի ելույթով:

Միջոցառումը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում»: Փառատոնի նպատակն է հայկական գարեջրի առանձնահատկությունները հանրությանը ներկայացնելն ու ծանոթացնելը, ինչպես նաև` նույն հարթակում հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին համախմբելն ու Երևան քաղաքում փառատոնային զբոսաշրջությունը զարգացնելը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր: