484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը չի պատրաստվում վիզային ռեժիմ մտցնել Հայաստանի հետ. փորձագետ
17:42
22 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը չի պատրաստվում վիզային ռեժիմ մտցնել Հայաստանի քաղաքացիների համար, կարծում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը հույս ունի առանց վիզային ռեժիմ ստանալ ԵՄ-ի հետ, ինչի համար նա պետք է վերանայի միգրացիոն քաղաքականությունը որոշ երկրների նկատմամբ, սակայն Հայաստանին դա չի վերաբերում», - ընդգծեց Մելիքյանը:

Նրա խոսքերով՝ հիմա Վրաստանը առանց վիզային ռեժիմ ունի 180 երկրների հետ, այդ ցանկը կվերանայվի, սակայն փոփոխությունները չեն անդրադառնա ՆԱՏՕ-ի, Շենգենյան պայմանագրի և ԱՊՀ երկրներին, որոնց հետո այս պահին նման ռեժիմ է գործում:

«Ամեն տարի Հայաստանից Վրաստան է ուղևորվում տուրիստների մեծ հոսք, այդ պատճառով վիզային ռեժիմ մտցնելը բացարձակապես չի բխում ընդունող կողմի շահերից», - ասաց Մելիքյանը:

Վրացագետի խոսքերով՝ փոփոխությունները կվերաբերեն միայն երկրում առանց վիզայի մնալու ժամկետին, որը 360 օրից կդառնա 90 օր, ինչը ստանդարտ ժամկետ է ԵՄ երկրների համար:

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենքը Վրաստանում ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին: Այն երկրների համար, որոնց վրա կտարածվի վիզայի ռեժիմը, Վրաստանը կտրամադրի 180 օր գործողությամբ բազմակի վիզաներ՝ այդ ընթացքում ընդհանուր առմամբ երկրում 90 օր գտնվելու իրավունքով:

Օտարերկրացիները (անկախ քաղաքացիությունից), ովքեր ցանկանում են գտնվել Վրաստանում 90 օրից ավելի՝ ուսման, աշխատանքի, գործնական նպատակներով կամ ընտանիքի վերամիավորման համար, պետք է համապատասխան վիզա ստանան վրացական դիվանագիտական ներկայացուցչությունից կամ իրենց երկրի հյուպատոսական հաստատությունից: Միաժամանակ գործելու է բնակության թույլտվության տրամադրման պրակտիկան:

Առանց վիզայի ռեժիմի դեպքում, որը Վրաստանում գործում է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի անդամ-երկրների և ԱՊՀ երկրների, ինչպես նաև այն երկրների համար, որոնք «Վրաստանի կարևոր գործընկերներն են և որոնց հետո երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր են ձևակերպված», այդ երկրների քաղաքացիները կկարողանան առանց վիզայի գտնվել Վրաստանում ընդհանուր առմամբ 90 օր կես տարվա ընթացքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։