478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
2014 թ.-ին Երևանում ավելի քան 10,5 հազար երեխա առաջին դասարան կգնա. քաղաքապետարանի նախնական տվյալներ
17:06
22 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախնական տվյալներով՝ օգոստոսի 21-ի դրությամբ արդեն 10,5 հազար դիմում է ներկայացվել Երևանի դպրոցներ առաջին դասարան ընդունվելու համար, ուրբաթ լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նա նշեց, որ դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը, ինչից հետո քաղաքապետարանը դպրոցներին ֆինանսավորում կտրամադրի: Միաժամանակ նա ասաց, որ ընդունելություն կարող է իրականացվել նաև հետագայում, սակայն արդեն առանց պաշտոնական ֆինանսավորման:

Սողոմոնյանի խոսքերով՝ 2013 թ.-ին Երևանի դպրոցներն ընդունել են շուրջ 11,7 հազար առաջին դասարանցի:

«Փորձը ցույց է տալիս, որ շատ ծնողներ ակտիվանում և փաստաթղթերը ներկայացնում են վերջին օրերին, ինչի կապակցությամբ առաջին դասարանցիների վերջնական թիվը կարող է զգալի ավելանալ», - ասաց նա:

Վարչության պետը նշեց, որ այս պահին ընթանում է մայրաքաղաքի դպրոցներին դասագրքերի տրամադրման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել օգոստոսի 28-29-ին:

Միաժամանակ նա ընդգծեց, որ տարրական դասարանների (1-4) աշակերտները դասագրքերը կստանան անվճար, բացառությամբ օտար լեզուների խորացված ուսումնասիրմամբ դպրոցների, որտեղ ծնողները պետք է ինքնուրույն ձեռք բերեն պրոֆիլային դասագրքերը: Միաժամանակ առաջին դասարանցիները այբբենարանը կստանան նվեր:

Ինչպես տեղեկացրեց Սողոմոնյանը, կրթական հարցերի հետ զուգահեռ լուծվում են նաև տեխնիկական խնդիրները, բարեկարգվում են դպրոցների հարակից տարածքները, շենքերը համապատասխանեցվում են սանիտարական նորմերին, ստուգվում են ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը, ինչպես նաև ջեռուցման համակարգը:

Վարչության տվյալներով՝ այժմ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում 159 դպրոց, որոնցում 2013-2014 թթ.-ին ուսում է ստացել 79017 աշակերտ, որոնցից 6858-ն ավարտել է հիմնական, իսկ 441-ը միջնակարգ դպրոցը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։