478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն և Կրթության որակի գնահատման եվրասիական ասոցիացիան համագործակցության համաձայնագիր են ստորագրել
17:38
20 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդյնա» ՄԼԳ–ի «Սոցիալական նավիգատոր» հատուկ նախագիծը և Կրթության որակի գնահատման եվրասիական ասոցիացիան (ԿՈԳԵԱ) համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

Այդ համագործակցության արդյունքում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի բոլոր հարթակների ընթերցողները կկարողանան բացառիկ և որակյալ տեղեկություն ստանալ ԱՊՀ երկրներում կրթության զարգացման վերաբերյալ։

Համատեղ աշխատանքի խնդիրներն են` համատեղ հետազոտությունների, նախադպրոցական, հանրային և երեխաների լրացուցիչ կրթության բնագավառի միջոցառումների և նախագծերի անցկացումն ու առաջխաղացումը։

«Փաստորեն բացառիկ իրավիճակ է, երբ միջազգային լրատվական գործակալությունը և ԱՊՀ երկրների լավագույն փորձագետների պրոֆեսիոնալ ասոցիացիան պայմանավորվել են համատեղ ծրագրի իրագործման մասին երեխաների կրթության որակի գնահատման լավագույն պրակտիկաներին օժանդակելու և առաջ տանելու նպատակով»,– ասաց «Սոցիալական նավիգատորի» ղեկավար Նատալյա Տյուրինան։

Համաձայնագրի ստորագրմանը նախորդել է կրթության ոլորտում որակյալ տեղեկության տրամադրման միասնական մոտեցման ձևավորման աշխատանքը։ Դրա պրակտիկ արդյունքը «Սոցիալական նավիգատորի» մշակումն էր ՌԴ–ում կրթության վարկանշավորման սկզբունքների ասոցիացիայի անդամների ակտիվ մասնակցությամբ։

«Մեր համատեղ աշխատանքի արդյունքներն են ցուցադրում կրթության որակի գնահատմամբ զբաղվողների համար ընդհանուր տեղեկատվական դաշտի նշանակությունը։ Համագործակցության մասին համաձայնագիրը կարևոր քայլ է Եվրասիայում պրոֆեսիոնալ միության ինտեգրման ուղղությամբ»,– իր հերթին ասել է ԿՈԳԵԱ–ի նախագահ Վիկտոր Բոլոտովը։

Կրթության որակի գնահատման եվրասիական ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, հիմնված կրթության ոլորտի գնահատման բնագավառում փորձագիտական ներուժի փորձի փոխանակման, կոնսոլիդացման և զարգացման վրա։ Ասոցիացիան իրենից ներկայացնում է փորձագիտական միավորում, որտեղ անցկացվում են քննարկումներ, կարծիքների փոխանակում, կառուցողական համագործակցություն կրթության որակի գնահատման կենտրոնների, կրթության կառավարման մարմինների ներկայացուցիչների, հետազոտողների և մասնագետների միջև։ Այսօր Ասոցիացիան միավորում է ավելի քան 100 կոլեկտիվներ և անհատներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Չեխիայից։ 

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Սոցիալական նավիգատոր» նախագիծը բացառիկ պրոդուկտ է, որի շրջանակում ներկայացվում և առաջ են տարվում սոցիալական հետազոտությունների բացառիկ արդյունքներ ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն լեզուներով դաշնային և տարածաշրջանային տարբեր ԶԼՄ–ների հարթակներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել: