483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Սյունյաց ավանդույթներ» փառատոնը կանցկացվի օգոստոսի 23–ին Գորիսում
00:58
21 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սյունիքի մարզի մշակույթին նվիրված «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը կանցկացվի օգոստոսի 23–ին Գորիս քաղաքում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը։

«Սյունյաց ավանդույթներ» փառատոնին մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն Սյունիքի մարզի ավանդույթներն ու խոհանոցը»,– ասաց Ապրեսյանը։

Ըստ նրա, փառատոնը կանցնի Գորիսում զբոսաշրջության զարգացման ծրագրի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման` կառավարության հաստատած պետական ծրագրի շրջանակում։

«Փառատոնի անցկացումը կնպաստի մարզի մշակութային ավանդույթների պահպանմանը, Գորիսում և մերձակա համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացմանը, հանրապետական և միջազգային շուկա մտնելուն»,– ասաց Ապրեսյանը։

Փառատոնի մասնակիցները կկարողանան ծանոթանալ թթի օղու թորման և պատրաստման գործընթացին, ինչպես նաև համտեսել տեղական խոհանոցի զանազան ավանդական կերակրատեսակներ։ Բացի այդ, փառատոնի հյուրերը կկարողանան իրենց ուժերը փորձել գորգագործության և այլ արհեստների ոլորտում։

Փառատոնային ծրագիրը ենթադրում է նաև գեղանկարչության, կերամիկայի և մետաղյա իրերի, կիրառական արվեստի առարկաների ցուցահանդես–վաճառքներ։ Կկազմակերպվեն զանազան խաղեր, իրենց արվեստը կցուցադրեն լարախաղացները։ Վաճառքի կդրվեն թթի օղի և տեղական ավանդական կերակրատեսակներ։ Փառատոնի ավարտին կանցնի մրցանակաբաշխություն «Լավագույն թթի օղի», «Լավագույն դոշաբ», «Լավագույն չորացրած թութ» անվանակարգերում։

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի խոսքով` հաջորդ տարվանից փառատոնը կանցկացվի հունիսի սկզբին (թթի հասունանալու ժամանակաշրջան` խմբ.)։

«Դա թույլ կտա այցելուներին ոչ միայն չորացրած թութ և թթի օղի տեսնել, այլ նաև ներկա լինել և մասնակցել թթի` փառատոնի կարևորագույն  հատապտղի հավաքմանն ու մշակմանը»,– ասաց Ադունցը։

«Արենի» փառատոն հիմնադրամի ղեկավար Նունե Մանուկյանն ընդգծեց, որ փառատոնին ներկա կլինի ամերիկյան Travel channel հեռուստաընկերությունը, որի ներկայացուցիչները ֆիլմ կնկարահանեն գյուղական կյանքի, թթի մշակման և թթի օղու պատրաստման մասին։

Փառատոնը կազմակերպել են Գորիսի քաղաքապետարանը, «Արենի» փառատոն» հիմնադրամը` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի համայնքների միության օժանդակությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։