487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Դուբայը ձգտում է զբոսաշրջիկների համար լավագույն քաղաքը դառնալ մինչև 2020 թվականը. Զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար
14:15
20 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դուբայը ձգտում է զբոսաշրջիկների համար աշխարհի լավագույն քաղաքը դառնալ մինչև 2020 թվականը, չորեքշաբթի հայտնում է «Ալ Բայան» թերթը` հղում անելով Դուբայի զբոսաշրջության դեպարտամենտի և առևտրային մարքեթինգի գլխավոր տնօրեն Հիլյալ Սաիդ ալ–Մարիի հայտարարությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

2013 թվականին Դուբայ է այցելել 11 միլիոն մարդ։ Ծրագրերի համաձայն, զբոսաշրջիկների թիվը պետք է մինչև 2020 թվականը հասնի 20 միլիոնի։ Դրա համար Դուբայում զբոսաշրջության, մանրածախ առևտրի և ժամանցի ոլորտների մեծածավալ նախագծեր են գործարկվում։

«Այդ նպատակին նպաստող գործոններն են` Դուբայում տեղակայված Emirates ավիաընկերության հաջողությունը, ժամանակակից օդանավակայանի բացառիկությունն ու շքեղ հյուրանոցների բազմազանությունը»,– ասել է ալ–Մարին։

Այսօր զբոսաշրջիկների ընդհանուր թվի 80 տոկոսը Դուբայ է այցելում հանգստանալու, և ևս 20 տոկոսը` բիզնես վարելու և ցուցահանդեսների ու համաժողովների մասնակցելու նպատակով։ Դուբայի իշխանությունը քայլեր է ձեռնարկում նաև այն բժշկական զբոսաշրջության կենտրոնի վերածելու համար, ներառյալ հատուկ վիզաների և ծառայությունների համալիր փաթեթների տրամադրումը։

Օգոստոսին Forbes ամսագիրը կազմել է աշխարհի տասներեք ամենաազդեցիկ քաղաքների վարկանիշը, և Դուբայը զբաղեցրել է յոթերորդ տեղը Լոնդոնից, Նյու Յորքից, Փարիզից, Սինգապուրից, Տոկիոյից և Հոնկոնգից հետո։ Դուբայն առաջ է անցել Պեկինից, Լոս Անջելեսից, Սիդնեյից և Տորոնտոյից։ Վարկանիշում հաշվի են առել օդային հաղորդակցությունը և արտասահմանյան ներդրումները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։