481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Էբոլա տենդի պատճառով Լիբերիայի իշխանությունը պարետային ժամ է հայտարարել բնակչության տեղաշարժը վերահսկելու համար
12:18
20 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Էբոլա տենդի պատճառով Լիբերիայի իշխանությունը պարետային ժամ է հայտարարել բնակչության տեղաշարժը վերահսկելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

Կառավարությունն այս որոշման մասին հայտարարել է ազգային ռադիոյով: Պարետային ժամը գործելու է երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 6-ը: Պարետային ժամը հայտարարվել է երկրում վիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով:

Երեքշաբթի Լիբերիայի իշխանությունը հիվանդանոց է վերադարձրել 17 հիվանդի, որոնց մոտ ախտորոշվել է Էբոլա մահացու տենդը: Այդ հիվանդները նախորդ շաբաթ փախել էին Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի բուժհաստատությունից: Փախուստը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը, երբ քաղաքի կենտրոնում գտնվող բժշկական մեկուսարանի վրա գողեր էին հարձակվել:

Ողջ աշխարհում համաճարակի զոհերի թիվն արդեն հասել է 1,23 հազարի, Լիբերիայում, Սիրերա-Լեոնեում, Գվինեայում և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա) գրանցվել է վարակի ևս 2,24 հազար դեպք:

Էբոլա տենդը մահացու հիվանդություն է, որը կարող է տարածվել արյան հետ ուղիղ շփման կամ վարակված մարդու արտաթորանքի միջոցով, ինչպես նաև այն առարկաների հետ շփման հետևանքով, որոնք կեղտոտվել են վարակված մարդու կողմից: Ավելի վաղ ԱՄՆ-ն Էբոլա տենդի Zmapp փորձնական պատվաստանյութի խմբաքանակ է ուղարկել Լիբերիա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ գոյություն ունի այդ պատվաստանյութի մոտ 10-12 դեղաչափ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։