484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակն ինքնաբավ է և միայն հասարակության աջակցության կարիք ունի. գրող
13:41
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բանակը միայն հասարակության հոգեբանական աջակցության կարիք ունի, քանի որ բոլոր մյուս ասպեկտներով այն ինքնաբավ է, կարծում է Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։

«Օգոստոսի սկզբին ես պատվիրակության կազմում այցելեցի շփման գծում գտնվող մեր մարտական դիրքեր։ Այն, ինչ մենք տեսանք, ցնցեց ինձ, ստիպեց հպարտանալ, որ ես հայ եմ։ Մեր երիտասարդ մարտիկները, նույնիսկ վիրավոր վիճակում, չէին լքում մարտական դիրքերը։ Հայկական բանակը մարտունակ է, ավելի քան հաջող է լուծում իր առջև դրված խնդիրները և մարտական է տրամադրված»,– երեքշաբթի ասաց Ափինյանը։

Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ:

Ափինյանը կարծում է, որ սահմանում տիրող մարտական տրամադրվածությունը հակասում է այսօր հայ հասարակությունում տիրող մռայլ տրամադրություններին, ինչն անընդունելի է։

«Մենք մեկնեցինք սահման երիտասարդ մարտիկներին ոգեշնչելու համար, բայց ինքներս այնքան ոգեշնչված վերադարձանք, որ դրանից ստեղծագործական լիցքը դեռ երկար ժամանակ կբավարարի։ Որպես նվեր` մեր զինվորների համար գրքեր տարանք, իսկ վերադարձանք ստեղծագործական տարբեր մտահղացումներով և նյութերով, որոնք կհրապարակվեն ամենամոտ ժամանակում»,– ասաց Ափինյանը։

Նա նշեց, որ ամեն օր դեմ առ դեմ մահվանը կանգնած հայ մարտիկների համար շատ կարևոր է իմանալ, որ թիկունքում գնահատում են նրանց հերոսությունը, այդ պատճառով ոչ պաշտոնական այցերը պետք է պարբերական բնույթ կրեն։

«Մենք պատրաստվում ենք մարտական դիրքեր այցելել մեկ ամսից և հորդորում ենք մեզ միանալ ինչպես Հայաստանի մշակույթի և շոու բիզնեսի ներկայացուցիչներին, այնպես էլ` լրագրողներին»,– ասաց Ափինյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։