486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Forbes–ի աղյուսակում Նատալյա Վոդյանովան ամենաբարձր վարձատրվող մոդելների հնգյակում է
13:33
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Forbes–ի ամենամյա վարկանիշում ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան մեկ տարվա ընթացքում վաստակած 4 միլիոն դոլարով հինգերորդ տեղն է զբաղեցրել ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պարբերականի կայքին։

Վարկանիշի առաջին տեղում կրկին 34–ամյա բրազիլուհի Ժիզել Բունդհենն է, նա գլխավորում է վարկանիշը 2002 թվականից։ 2014 թվականին սուպերմոդելը վաստակել է 47 միլիոն դոլար H&M , Chanel , Carolina Herrera, Pantene և Oral-B–ի արտադրանքի գովազդից, ինչպես նաև կոշիկների և ներքնազգեստի սեփական շարքի վաճառքներից։

Բունդհենից հետո մեծ տարբերությամբ երկրորդ տեղում են հայտնվել հոլանդացի ֆոտոմոդել Դաուտցեն Կրուսը և բրազիլուհի Ադրիանա Լիման, ովքեր վերջին տարում վաստակել են 8–միլիոնական դոլար։ Կրուսն աշխատում է այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսին են L'Oreal–ը, Victoria’s Secret–ը, H&M, Emilio Pucci–ն և Miu Miu–ն։ Լիման համագործակցում է Victoria’s Secret, Maybelline և Desigual ապրանքանիշների հետ։

7–միլիոնական դոլար են միաժամանակ վաստակել մեծ նորաձևության չորս ներկայացուցիչներ։ Նրանց թվում են բրիտանուհի Քեյթ Մոսը, ամերիկացի Քեյթ Էփթոնը, ավստրալացի Միրանդա Քերը և չինացի Լիու Վենը։ 5–միլիոնական դոլար են վաստակել բրազիլացի Ալեսանդրա Ամբրոսիան և ամերիկացի Հիլարի Ռոդան։

Նատալյա Վոդյանովան չորս երեխաների մայր է, ղեկավարում է «Մերկացած սրտեր» բարեգործական հիմնադրամը, որը միջոցներ է հանգանակում Ռուսաստանում մանկական հրապարակների կառուցման համար։ Տասը տարվա գոյության ընթացքում հիմնադրամը կառուցել է ավելի քան 100 խաղահրապարակ և այգի Ռուսաստանի 68 քաղաքում, ինչպես նաև կառուցվել է առաջին բացառիկ խաղահրապարակը մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների համար։ Բոլոր հրապարակները գտնվում են այգիներում, վերականգնողական կենտրոններին, գիշերօթիկներին, հիվանդանոցներին կից և բաց են բոլոր երեխաների համար` անկախ նրանց տարիքից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: