478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հռոմի պապը հայտարարել է, որ պատրաստ է Իրաք մեկնել. ԶԼՄ
13:27
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, վերադառնալով Հարավային Կորեայից, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Իրաք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իտալական ԶԼՄ–ներին։

Ավելի վաղ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդն Իրաք էր ուղարկել Ժողովուրդների ավետարանչության միաբանության պրեֆեկտ կարդինալ Ֆերնանդո Ֆիլոնիին։ Պապի անձնական դեսպանորդի խնդիրն էր աջակցել այդ երկրի քրիստոնյաներին։ Հիշեցնենք, որ Իրաքում հունիսի սկզբին «Իսլամական պետություն» արմատական խմբավորման աշխուժացման պատճառով աճել էր նաև քրիստոնյաների անվտանգության վտանգը։

«Ես պատրաստ եմ մեկնել Իրաք։ (Սկզբում) մենք գրեցինք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին և որոշեցինք այնտեղ ուղարկել անձնական դեսպանորդ կարդինալ Ֆիլոնիին։ Այնուհետև մենք ասացինք, որ Հարավային Կորեայից վերադառնալուց հետո, եթե անհրաժեշտ լինի, ես կարող եմ մեկնել այնտեղ... Պատրաստ եմ։ Այս պահին դա լավագույնը չէ, որ կարելի է անել, բայց ես դրան պատրաստ եմ»,– ասել է Ֆրանցիսկոսը։

Խոսելով Իրաքում ստեղծված իրավիճակի մասին` Հռոմի պապն ընդգծել է, որ միայն  ՄԱԿ–ը կարող է և պետք է որոշի, թե ինչպես գործել։

«Պետք է գնահատվեն այն միջոցները, որոնցով կարելի է դադարեցնել այն, ինչ տեղի է ունենում Իրաքում։ Մեկ ազգը չի կարող դատել, թե ինչպես կանգնեցնել ագրեսորին»,– ավելացրել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։

ԻՊ–ի գրոհայինները մինչև վերջին ժամանակները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսին գլխավորել են հարձակումները Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ Հունիսի վերջին ԻՊ–ն հայտարարել է «իսլամական խալիֆայության» ստեղծման մասին Իրաքի և Սիրիայի` իրեն ենթակա տարածքներում։

ԱՄՆ–ն օգոստոսին սկսել է ավիահարվածներ ուղղել ԻՊ–ի դիրքերին` հայտարարելով, որ պաշտպանում է Սինջար լեռան վրա սունիթ գրոհայինների ցեղասպանությունից թաքնվող քուրդ եզդիներին։ Օպերացիայի երկրորդ նշված նպատակն Էրբիլ քաղաքի և այնտեղ գտնվող ամերիկյան դեսպանության պաշտպանությունն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: