477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Էբոլա վիրուսի հիվանդացության դեպք չի արձանագրվել. ԱՆ–ն կանխարգելման միջոցառումներ է իրականացնում
14:19
15 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հիվանդության ներթափանցումը մեր երկիր կանխելու համար ընդունվել է «էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով հանձնարարականներ են տրվում շահագրգիռ բոլոր կառույցներին՝ այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են նախարարությունից, բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և նրանց իրազեկման նպատակով մշակվել է «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերտառությամբ հուշաթերթը, որը կտրամադրվի բնակչությանը:

Հայաստանից մեկնողների և ժամանողների իրազեկման համար մշակվել է «Էբոլա վարակի վերաբերյալ» հուշաթերթը, որը կտրամադրվի զբասաշրջային ծառայություններին և ուղևորներին:

Մշակվել է «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ցուցումները՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, մեկուսացման, բուժման և կանխարգելիչ միջոցառումների համակարգված իրականացման համար, որը կտրամադրվի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ կազմակերպվում են զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար սեմինար դասընթացներ՝ զբոսաշրջիկների շրջանում հիվանդության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տարել վայրի կենդանիների ներբերումը երկիր արգելելու համար, ինչը և իրականացվել է:

Հրահանգվել է ուժեղացնել պետական սահմանում սանիտարական կարանտինային հսկողությունը:

Կազմակերպվում են բուժաշխատողների իրազեկման դասընթացներ:

Նախարարության մամուլի ծառայությունի հայտնում են, որ աշխատանքները շարունակվում են։

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը, որը աֆրիկյան մի շարք երկրներում վերածվել է բռնկման, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Դրա համար հիմք է հանդիսացել հիվանդության եզակի դեպքերի արձանագրումը բռնկման գոտուց դուրս այլ երկրներում:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է: ԱՀԿ տվյալներով առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է Էբոլա վիրուսով 1176 հաստատված, 486՝ հավանական և 186՝ կասկածելի դեպք, այդ թվում` 1013-ը մահվան ելքով (55%): Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե և Նիգերիա: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք: