480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբին Վիլյամսը World of Warcraft խաղի կերպար կդառնա
14:12
15 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. World of Warcraft հայտնի խաղի ստեղծողները վիրտուալ աշխարհում կանմահացնեն ամերիկացի դերասան Ռոբին Վիլյամսին, ուրբաթ հաղորդում է Ասոշիեյթեդ Պրեսը։

Վիլյամսը խաղի մոլի երկրպագու էր։ Խաղն առցանց խաղում է ողջ աշխարհում մոտ 6.8 միլիոն մարդ։

«Ամենայն հավանականությամբ, դա կլինի Վիլյամսին նման կամ նախկինում նրա խաղացած կերպարներից մեկի վրա հիմնված հերոս»,– հայտնել է WoW–ի առաջատար մշակող Յոն Հացիկոստասը (Ion Hazzikostas) Լոս Անջելեսում խաղի հինգերորդ լրացման շնորհանդեսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռոբին Վիլյամսը մահացել է կյանքի 64–րդ տարում, ենթադրաբար, ինքնասպանություն գործելով։ Դերասանը գտնվել է Թիբուրոն քաղաքի իր տանը։ Նրա կինը հայտնել է, որ Վիլյամսը տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ։

Վիլյամսն «Օսկարի» մրցանակակիր է և «Ոսկե գլոբուս» մրցանակի հնգակի դափնեկիր։ Դերասանը ճանաչում է ստացել «Օգոստոս Ռաշ», «Երկուհարյուրամյա մարդը», «Ուր են տանում երազանքները», «Բժշկարար Ադամսը», «Ջումանջի», «Խելոք Ուիլ Հանթինգը» և այլ ֆիլմերի շնորհիվ։ Վիլյամսը խաղացել է մոտ 300 ֆիլմերում։ Եվս չորս ֆիլմեր լույս կտեսնեն արդեն նրա մահից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։