481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտ 496 հազար զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջելու նպատակով երկրից մեկնել է մոտ 475 հազար մարդ
14:48
13 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17,3 տոկոսով պակաս է 2013թ.-ի ցուցանիշից, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում զբոսաշրջելու նպատակով Հայաստանից մեկնել է 474 989 մարդ, ինչը 14,8 տոկոսով շատ է 2013թ.-ի ցուցանիշից: Միաժամանակ պահպանվում է դրական սալդոն:

«Զբոսաշրջիկների թվի աճին հիմնականում նպաստել են բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը, ոլորտում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանի հասանելիության մակարդակի բարձրացումը, մասնավորապես՝ բարենպաստ վիզային ռեժիմն ու «բաց երկնքի» քաղաքականությունը», - ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ էական ազդեցություն են ունեցել ենթակառուցվածքների զարգացումը, տուրիստական ապրանքների դիվերսիֆիկացիան, միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիությունը, երկրում անվտանգության բարձր մակարդակը:

Նա նաև ընդգծեց, որ ավելացել է Հայաստան այցելող երիտասարդ զբոսաշրջիկների  թիվը:

«Եթե 2006թ.-ին ընդհանուր հոսքում 25-36 տարեկան երիտասարդ զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում էր  ընդամենը 6 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 34 տոկոսի, ինչը այլընտրանքային տուրապրանքների ստեղծման արդյունք է: Դա ոչ միայն դասական զբոսաշրջությունն է, այլ նաև` տարատեսակ փառատոները, քաղաքային և գյուղական, արկածային, գաստրոնոմիկ զբոսաշրջությունը, զարգացող ուղղությունները՝ պլաներիզմ, ալպինիզմ, արշավներ», - ասաց Ապրեսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ զբոսաշրջիկների շրջանում անցկացված ընտրովի հարցումների համաձայն՝ հիմնական մասը (մոտ 60 տոկոս) ծագումով հայեր են:

Ինչ վերաբերում է աշխարհագրական դասավորությանը, ապա ինչպես նշեց Ապրեսյանը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը (մոտ 44 տոկոս) ժամանում են Ռուսաստանինից, 28 տոկոսը՝ Վրաստանից, 12-14 տոկոսը՝ ԵՄ երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Սկանդինավյան երկրներ), 7 տոկոսը՝ Իրանից:

Միաժամանակ արտերկիր մեկնող հայերը նախընտրում են ծովափնյա հանգիստը, առավել տարածված են մոտ գտնվող և մատչելի վրացական սևծովյան հանգստավայրերը:

«Վերջին շրջանում աճել են այլընտրանքային ուղղությունները և հաճախակի են դարձել այցելություններն այլ ծովափնյա էկզոտիկ երկրներ, որոնց թվում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բուլղարիան, Շրի Լանկան: Միաժամանակ Թուրքիայում հանգիստն անցկացնելու պահանջարկն աստիճանաբար նվազում է այլընտրանքային ուղղությունների հաշվին», - ասաց Ապրեսյանը:

Վիճակագրությունը ներկայացված է նոր տվյալների հիման վրա, որոնք հաշվարկվել են սահմանում արձանագրված այցերի վիճակագրական ուսումնասիրության շրջանակում: Նախագիծն իրականացրել են ԱՎԾ-ն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, USAID EDMC-ի (ձեռներեցության և շուկայի մրցունակության զարգացման ծրագիր), Միջազգային համագործակցության գերմանական միությունը (GIZ) և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպության մեթոդաբանության հիման վրա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։