478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ավստրիացի ուսանողը հայց կներկայացնի Facebook–ի դեմ
12:20
02 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ավստրիայում բնակվող իրավաբան ուսանողը հայտարարել է, որ մտադիր է հավաքական այց ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ` Ազգային անվտանգության գործակալության հետ ենթադրվող համագործակցության համար, ուրբաթ հայտնում է Local կայքը։

Սա առաջին դեպքը չէ, որ ավստրիացին փորձում է սոցիալական ցանցերում լրացված անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացման հասնել։ ԵՄ–ում գործող օրենսդրության համաձայն` Եվրամիության անդամ–երկրների յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պահանջել այն անհատական տեղեկատվությունը, որն իր մասին հավաքել է այս կամ այն կազմակերպությունը։ 2011 թվականին Մաքս Շրեմսը 1200 էջանոց էլեկտրոնային փաստաթուղթ էր ստացել  Facebook–ից, որում նշված էին անձնական բոլոր տվյալները, ինչպես նաև` նամակագրությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Շրեմսի այս հայցը վերաբերում է Facebook–ի ղեկավարության և ԱԱԳ–ի հնարավոր համագործակցությանը` PRISM ցանցից օգտվողների անձնական տվյալների հավաքագրման, ինչպես նաև տվյալների պահպանման քաղաքականության նոր ծրագրի շրջանակում։

Պորտալի տվյալով` այդ հայցում առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի «տեղեկատվության տեսակներից շատերը կիրառելու կամ դրանցից հրաժարվելու արդյունավետ միջոցի բացակայությանը», ինչպես նաև ինտերնետ–հավելվածի միջոցով ցանցից օգտվողների անհատական տվյալները կողմնակի կազմակերպություններին փոխանցելու առկայությանը։

Ավստրիացու կարծիքով` տվյալների անվտանգության հարցերով զբաղվող իռլանդական լիազոր մարմինը չափազանց մեղմ է եղել եվրոպական օրենսդրությունը չպահպանելու հարցում, ինչն իր հերթին կարող էր քաղաքական ճնշման հետևանք լինել։

«Սկզբում մենք մեծ հաջողության հասանք Իռլանդիայում։ Մեր ներկայացրած բողոքներից հետո Facebook–ը ստիպված հեռացրեց և ապաակտիվացրեց  մարդկանց դեմքերը ճանաչելու գործառույթը։ Այնուհանդերձ, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Իռլանդիայի իշխանություններն անտարբեր են էական փոփոխություններ անցկացնելու հարցում»,– հայտարարել է Մաքս Շրեմսը։

Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցը ստեղծել էր բացառապես Հարվարդի ուսանողների միջև շփում ապահովելու նպատակով, սակայն շատ քիչ ժամանակ անց ցանցի առավելությունը գնահատողների թիվն ավելացավ, սկզբում` ԱՄՆ–ի այլ բուհերի ուսանողների, այնուհետև դպրոցականների, իսկ ավելի ուշ ողջ աշխարհում բնակվող մարդկանց շնորհիվ։ Facebook ընկերությունը փետրվարին նշեց 10 ամյակը, որի ընթացքում հասցրել է դառնալ ամենախոշոր առցանց–ռեսուրսը` ամսական միլիարդի հասնող լսարանով։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
17:59
17 Սեպտեմբերի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է երկվորյակների լուսանկարները (ՖՈՏՈ)
Այս տարվա հունիսին Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դարձել։
16:41
17 Սեպտեմբերի 2017
Ըմպելիք համեղ նիհարելու համար
Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։
15:14
17 Սեպտեմբերի 2017
Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:
13:59
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին (ՎԻԴԵՈ)
Լևոն Արոնյանը անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին։ Նա պատրաստվում է ամուսնանալ ֆիլիպինացի շախմատիստուհի Արիանա Կաոլիի հետ։
19:49
16 Սեպտեմբերի 2017
Հայկական խաշը` խումhարի դեմ պայքարի լավագույն միջոց
Խաշի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1184 թվականին։