486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
WWF Հայաստան. Դիլիջանի ազգային պարկը 15 եղջերու նվեր կստանա պոպուլյացիայի վերականգնման համար
14:20
01 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Տասնհինգ ազնվացեղ եղջերու կփոխանցվի Դիլիջանի ազգային պարկին` Հայաստանում այդ ցեղատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար, հայտնեց Վայրի բնության հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։

«Ներկայում Հայաստանում գրեթե չի մնացել եղջերուների այդ տեսակը, բացառությամբ Ղարաբաղից պարբերաբար գաղթող եղջերուների»,– ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

WWF մասնաճյուղի տնօրենի խոսքով, եղջերուների փոխանցումն իրականացվում է կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների պոպուլյացիայի վերականգնման տասնամյա ծրագրի շրջանակներում, որի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 167 հազար եվրո։

Մանվելյանը հայտնեց, որ Դիլիջանի ազգային պարկին եղջերուների փոխանցման բանակցություններ են տարվում Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ։

«Ռուսաստանից արդեն դրական պատասխան է ստացվել։ Բայց առայժմ կոնկրետ չգիտենք, թե քանի առանձնյակ կտրամադրի յուրաքանչյուր երկիր։ Պատասխան ենք սպասում Վրաստանից և Իրանից, քանի որ ցանկալի է, որ կենդանիները լինեն տարբեր երկրներից»,– ասաց Մանվելյանը։ Նա նշեց նաև, որ ծրագրի առաջին փուլը, որի բյուջեն կազմում է 47 հազար եվրո, արդեն սկսվել է և կավարտվի տարեվերջին։

Մանվելյանը նշեց, որ եղջերուի` լույս աշխարհ եկած 3-4 տարեկան ձագերը բաց կթողնվեն անտառ պարանոցին հատուկ վզակալներով։

«Կենդանիները բարձիթողի չեն մատնվի։ Բացի վերոնշյալ գումարից, տարեկան մոտ 40 հազար եվրո է ծրագրվում ծախսել նաև վայրի բնության մեջ ապրող գլխաքանակի մոնիտորինգի, նրանց կերակրմանը, անասնաբուժական և նրանց հսկող աշխատակցի ծառայությունների համար»,– ասաց նա։

Հայաստանում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնաճյուղը (WWF-Հայաստանը) գործում է 2006 թվականից, սակայն WWF Կովկասյան մասնաճյուղի շրջանակում աշխատանքը սկսվել է դեռևս 2002 թվականին։ Հայաստանում WWF–ի հիմնական գործունեությունը կենսաբազմազանության պահպանումն է, բնական պաշարների կայուն օգտագործումը, բնակչության իրազեկվածության բարձրացումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: