478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հազվագյուտ կենդանիների թիվը Հայաստանում տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է
14:25
31 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հազվագյուտ կենդանիների թիվը Հայաստանի տարածքում տասը տարվա ընթացքում գործնականում կրկնապատկվել է արգելոցների և ազգային պարկերի թվի ավելացման, ինչպես նաև դրանց տարածքների վերահսկողության ուժեղացման հաշվին, հայտնում է Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։

«WWF Հայաստանի գործունեության տարիներին ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ այսօր երկրի արգելոցների և ազգային պարկերի տարածքը կազմում է 13.2 տոկոս` 2004 թվականի 10.1 տոկոսի դիմաց»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Մանվելյանը։

Հայաստանի բնապահպանության նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ, WWF-Հայաստանի ջանքերով տեխնիկապես զինվեցին 35 500 հեկտար արգելոցներ, այդ թվում` «Խոսրովի անտառը» և «Շիկահողը», ինչպես նաև ստեղծվեցին «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերը, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելոցները 91 700 հեկտար տարածքում։

Մամվելյանի խոսքով` հայկական մուֆլոնների գլխաքանակը 2004 թվականին կազմում էր մոտ 150 առանձնյակ, այսօր դրանց թիվը հասնում է գրեթե 350-400–ի, բեզոարյան այծերի թիվը 1500-2000–ից հասել է գրեթե 3 հազար առանձնյակի։ 2006 թվականին Հայաստանի տարածքում գրանցվել է միակ մեկ արու ընձառյուծ, իսկ այսօր բնակվում են 4-5 առանձնյակներ։

«Օրերս WWF–Հայաստանը պատրաստվում է դիմել ոստիկանություն արգելոցներում վայրի կենդանիներին հետևելու համար արգելոցներում տեղադրված մի քանի տեսախցիկների գողության մասին։ Բացի նյութական վնասից, դրանց կորուստը խնդիրներ է ստեղծում նաև մեր աշխատանքի մեջ, քանի որ խցիկները թույլ էին տալիս մեզ անցկացնել վայրի կենդանիների մոնիտորինգ»,– ասաց Մանվելյանը։

Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանն իր հերթին նշեց, որ մի տեսուչը միջինը վերահսկում է 1000 հեկտար տարածք, ինչը հատված տեղանքում շատ դժվար է։

«Այնուամենայնիվ, ես պետք է նշեմ, որ արգելոցների ստեղծման և պահպանման ակտիվ գործունեության շնորհիվ զգալիորեն կրճատվել է մաքսանենգության թիվը                                   պահպանվող տարածքներում։ Այսպես, 2013 թվականին գրանցվել է ընդամենը 3-4 դեպք, իսկ այս տարի` խախտման 1-2 աննշան դեպքեր»,– ասաց Աղասյանը։

WWF-ի գրասենյակը Երևանում հիմնվել է 2001 թ.-ին, իսկ 2006 թ.-ից գործում է որպես WWF-ի հայկական մասնաճյուղ։WWF-ի առաքելությունն է երկրագնդի բնական միջավայրի աճող դեգրադացիայի կանխարգելումն ու մարդու և բնության միջև ներդաշնակության ձեռքբերումը։ Հիմնական նպատակը Երկիր մոլորակի կենսաբանական բազմազանության պահպանումն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը: