486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Սևանն ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ-ում ռուսաստանցիների ամառային արձակուրդի նախընտրելի հանգստավայրերի լավագույն յոթնյակում
12:20
30 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական առցանց ամրագրման  Oktogo.ru ծառայությունը որոշել է ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային արձակուրդի ամենահանրաճանաչ կուրորտային ուղղությունները։ Հանգստավայրերի վարկանիշը կազմվել է 2014թ. ամռանը ճանապարհորդությունների ամրագրման տվյալներով։ Ցանկում է նաև Հայաստանի Սևանա լիճը։

Վարկանիշում ընդգրկված են այն հանգստավայրերը, որտեղ մեկ շաբաթվա ամառային հանգիստը, ներառյալ բնակվելը, սնունդն ու էքսկուրսիաները ռուսաստանցիների համար չեն գերազանցի 25 հազ. ռուբլին և այնտեղ կարելի է հասնել համապատասխան պետությունների մայրաքաղաքից 3 ժամից պակաս  ժամանակում։

Ինքնուրույն ճամփորդող ռուսաստանցիների համար նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն տասը հանգստավայրերի ցանկում ընդգրկված են`

1. Իսիկ-Կուլ լիճը (Ղրղըզստան)
2. Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան)
3. Նարոչ լիճը (Բելառուս)
4. Գագրա (Սև ծով, Աբխազիա)
5. Խուդատ (Կասպից ծով, Ադրբեջան)
6. Յուրմալա (Ռիգայի ծովածոց, Լատվիա)
7. Սևանա լիճ (Հայաստան)
8. Պալանգա (Բալթիկ ծով, Լիտվա)
9. Բաթումի (Սև ծով, Վրաստան)
10. Բադուլ-լույ-Վոդե (Դնեստր, Մոլդովա)։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։

Oktogo.ru–ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ռուսական ծառայություն է, որի կայքում ներկայացված է  աշխարհի ավելի քան 350 հազար հյուրանոց, ընկերության կայքում ներկայացված են ամենամեծ թվով ռուսական հյուրանոցները` ավելի քան 5,5 հազար։ National Geographic Traveler ամսագիրը Oktogo.ru–ին ճանաչել է 2012–2013 թթ.–ի լավագույն ինտերնետային ծառայությունը։–-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։