483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Իսպանիայի Սևիլիա քաղաքի բնակիչներին արգելել են աղմկել. ԶԼՄ
19:53
25 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայի Սևիլիա քաղաքի բնակիչներին այսուհետ արգելվում է պատշգամբներում դոմինո խաղալ և զառ գցել, գիշերը ճայթրուկներ արձակել և այլ աղմկոտ ակտիվություն դրսևորել: Այս արգելքները սահմանվել են աղմուկի մասին օրենքում, որն ուրբաթ ընդունել է Սևիլիայի քաղաքապետարանը, հաղորդում է EFE գործակալությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքային իշխանությունների կարծիքով՝ Սևիլիայի բնակիչները չափազանց շատ են աղմկում, այդ խնդրի լուծման համար մշակվել է օրենք, որը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում: Ժողովրդական կուսակցությունը, որը քաղաքապետարանում մեծամասնություն է կազմում, չնայած հասարակության բողոքներին և ընդդիմության ներկայացրած բազմաթիվ փոփոխություններին, կարողացել է ընդունել այդ օրենքը:

Այժմ քաղաքում չի կարելի բաց պատշգամբներում խաղաղ դոմինո, այլ «աղմկող» խաղեր և զառ գցել: Եվս մեկ կետով արգելվում է առանց անհրաժեշտության ավելացնել ավտոմեքենայի կամ մոտոցիկլետի արագությունը: Խախտողները միանգամից կտուգանվեն առանց աղմուկի մակարդակի որևէ գնահատման: Չի կարելի չափազանց բարձր միացնել էլեկտրական սարքերը, արգելվում է պատշգամբներում հեռուստացույց դնել: Արգելվում է փողոցում գարեջրի բանկաներ և շշեր գլորել: Երաժիշտները պետք է կամաց նվագեն, հակառակ դեպքում նրանք կարող են հայտնվել ոստիկանական բաժանմունքում: Շենքի ճակատային մասում արգելվում է տեղադրել ցանկացած սարք, «որը կարող է բարձր աղմուկի պատճառ դառնալ» (օրինակ՝ ժամացույց կամ զանգ): Բացառություն է արվել միայն տաճարների համար:

Նորամուծությունների հակառակորդները կարծում են, որ օրենքը դատապարտված է ձախողման: Նրանց կարծիքով՝ ոստիկանությունում չկան բավարար քանակությամբ սարքեր ողջ քաղաքում աղմուկի մակարդակին հետևելու համար:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
05:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
03:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
13:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
12:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
20:48
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
19:21
29 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
17:58
29 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
16:43
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։