480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում առգրավված հերոինի խոշոր խմբաքանակը պատկանում էր «Թալիբան» շարժմանը. ՆԳՆ
18:18
25 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում առգրավված հեղուկ հերոինի խոշոր խմբաքանակը պատկանում էր «Թալիբան» շարժմանը, ուրբաթ խորհրդարանական կոմիտեների միավորված նիստի ժամանակ ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկայիձեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանի ՆԳՆ-ն հուլիսի 11-ին տեղեկացրել էր, որ կանխել է թմրանյութի տեղափոխման փորձը: Վրաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան ուղևորվող բեռնատար ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր 2 տոննա 790 կիլոգրամ հեղուկ հերոին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

«Դա աֆղանական ծագման թմրանյութ է, և այն պատկանում է «Թալիբանին»», - հայտարարել է Չիկայիձեն՝ նշելով, որ մոտ 400 մլն դոլար արժեք ունեցող հերոինը նախատեսվում էր տեղափոխել Եվրոպա:

Բեռնատարի խուզարկության ժամանակ առգրավվել է հերոին պարունակող երեսուն կիլոգրամանոց 93 տակառ: Վրաստանի ՆԳՆ-ի քրեական-փորձագիտական ծառայության նախնական տվյալներով՝ առգրավված թմրանյութը պարունակում է 80 տոկոս մաքուր հերոին: Այս գործով Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել:

Շաբաթ օրը Վրաստանի խորհրդարանը պետք է լուծի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հինգշաբթի խորհրդարան է ներկայացրել նախարարների թեկնածուների ցանկը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ: