481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Շպիցբերգենում գիտնականներն ու փրկարարները սպիտակ արջին ազատել են ուռկանի մնացորդներից
19:13
23 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում բևեռային շրջանի մի խումբ գիտնականներ ուղղաթիռով փրկարար օպերացիա են ծավալել, երբ հայտնաբերել են, որ պարանոցին ուռկանի մնացորդներով արջ կա  արշիպելագում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Շպիցբերգենի նահանգապետի կայքին։

«Որսորդները հայտնել են նահանգապետին, որ Աուստֆյորդա շրջանում որոշ ժամանակ առաջ արջ են նկատել, որի պարանոցին ուռկանի մասեր են փաթաթված եղել»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Արշիպելագի ղեկավարն ուղղաթիռ ուղարկելու խնդրանքով անհապաղ դիմել է Նորվեգիայի բևեռային ինստիտուտ` արջին հայտնաբերելու և նրան օգնելու համար։

Կենդանուն բավականին արագ հայտնաբերել են ուղղաթիռից։ «Արջին ժամանակավորապես քնեցրին, ինչից հետո նրան ազատեցին ուռկանի մասերից։ Ինստիտուտի գիտնականները հետազոտեցին կենդանուն»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Պարզվել է, որ արջի վրա նախկինում արդեն նշան են դրել, ավելի ուշ նա բարեհաջող արթնացել է և հեռացել։

Շպիցբերգենում սպիտակ արջերի նկատմամբ շատ ուշադիր են։ Արշիպելագի բնակիչները պարտավոր են զենք կրել` բնակավայրի սահմաններից դուրս գալիս, բայց սպանելու նպատակով զենք կիրառել կարելի է միայն ծայրահեղ դեպքում, եթե արջն իրեն չափազանց ագրեսիվ է պահում։ Վերջին տվյալներով, արշիպելագում ապրում է մոտ 3 հազար արջ` ավելի շատ, քան բնակիչներն են։

Շպիցբերգենը, որը նորվեգացիներն անվանում են Սվալբարդ, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի վրա 76-րդ և 80–րդ զուգահեռականների միջև գտնվող հատուկ իրավական կարգավիճակով գոտի է` բոլոր երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմով։ Արշիպելագը պատկանում է Նորվեգիային, բայց այնտեղ տնտեսական գործունեություն կարող են վարել մի քանի երկրներ, այդ թվում` նաև Ռուսաստանը։ Շպիցբերգենի բնակչությունը մի փոքր գերազանցում է 2.5 հազարը։ Երկու խոշոր բնակավայրերը` Լոնգյիրը և Բարենցբուրգը, պատկանում են Նորվեգիային և Ռուսաստանին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Մայիսի 2017
221 երկիր` մինչև 30 տարեկան. ամերիկացի ատամնաբույժն այցելել է Հայաստանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԱՄՆ Վիսկոնսին նահանգից ատամնաբույժ Դասթին Պֆանդհելերը որոշել է մինչև 30 տարեկանը 221 երկիր այցելել։
11:37
30 Մայիսի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան վերջապես ցույց է տվել իր հայ ամուսնուն (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան վերջապես իր երկրպագուներին ցույց է տվել քաղաքացիական ամուսնուն։
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։